Ղազախստանցի տղամարդն իր սեքս-տիկնիկ կանանց դավաճանում է մոխրաման-սիրուհու հետ
ԱյլՂազախստանից բոդիբիլդեր Յուրի Տոլոչկոն հոգնել է կնոջ՝ սեքս-տիկնիկ Մարգոյի հետ ապրելուց և նրան փոխարինել երկու երիտասարդ գեղեցկուհիներով, հաղորդում է Daily Mirror-ը։
36-ամյա պանսեքսուալը պատմել է, որ իր ամուսնությունը Մարգոյի հետ նույնիսկ մեկ տարի չի տևել. մինչ տիկնիկը վերանորոգվում էր արհեստանոցում, Տոլոչկոն նրան դավաճանել է մետաղյա դիմակի հետ։ Շուտով նա հանդիպել է այլ սեքս-տիկնիկների հետ և ամբողջովին մոռացել Մարգոյի մասին:
Այժմ բոդիբիլդերն ապրում է Լունայի և Լոլայի հետ։ Նա նախատեսում է Նոր տարին անցկացնել նրանց հետ ու սիրելիներին նվիրել հնարավորինս գեղեցիկ ներքնազգեստ։ Սակայն նույնիսկ այս երջանիկ ամուսնության մեջ Տոլոչկոն կողքից այլ հետաքրքրություն է գտել. նա ունի մոխրաման-սիրուհի, որի հետ հանդիպում է շաբաթը երկու-երեք անգամ։
«Բանն այն է, որ Լոլան և Լունան իմ կանայք են: Ես սիրում եմ, երբ կողքիս են իմ տանը։ Մոխրամանը ինձ համար սիրուհու պես է»,- ասել է տղամարդը: