«Իմ քայլը» բոյկոտեց Երևանի ավագանու նիստը
ՔաղաքականԵրեւանի ավագանու այսօր՝ դեկտեմբերի 21-ին նախատեսված հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել է նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ քվորում չկա, կես ժամ ընդմիջում է հայտարարում, որից հետո նորից կփորձեն նիստ հրավիրել, եթե քվորում լինի, նիստը կսկսեն:
Նշենք, որ ավագանու նիստը բոյկոտելու մասին երեկ հայտարարություն էր տարածել ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում էր. «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ