Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել 674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա Այգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներ 

Առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է․ մի խումբ դատավորներ դիմել են Կարեն Անդրեասյանին

Հասարակություն

Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորներ դիմել են Արդարադատության նախարար Կաեն Անդրեասյանին՝ դատարաններ ուղարկված արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծեր առնչությամբ՝ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Դատավորները համոզմունք են հայտնել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, իսկ դրա ընդունումը կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Դիտողություններն ու առաջարկությունները ստորագրել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Նախշքարյանը, Արթուր Ստեփանյանը, Արման Հովհաննիսյան, Դավիթ Բալայան, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը։

Ստորեւ ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ։

ՀՀ արդարադատության նախարար պարոն Կարեն Անդրեասյանին

Հարգելի՛ պարոն Անդրեասյան,

Դատարաններ է ուղարկվել արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու   մասին» սահմանադրական օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ) և Նախագծի հիմնավորումը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները:

Նախագծերն ու նամակը դատավորներին է տրամադրվել մասնավորապես 2021թվականի դեկտեմբերի 14-ին:

Նախագծով առաջարկվում է մասնավորապես Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում: Սույն կետով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի:»:

Այսպես`

Ըստ նախագծի <<Հիմնավորման>>.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի   (այսուհետ՝ Նախագծերի   փաթեթ) ընդունումը   պայմանավորված է դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտությամբ:

Ներկայումս դատավորների, այդ թվում սահմանադրական դատարանի դատավորների անհամատեղելիության պահանջներն ու կարգապահական պատասխանատվության օրենսդրական մեխանիզմներն անորոշ են, առկա են բացեր:

(…)

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ դատական ակտերի վերանայումը, առավել ևս միջազգային դատարանների կողմից որոշումների կայացումը ժամանակատար գործընթաց է, Նախագծերի փաթեթով նախատեսվում է սույն կարգավորմանը տալ հետադարձ ուժ:

Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում   է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով:

Այսպես, դատական պրակտիկայում առանձնացվել են որոշակի չափանիշներ, որոնց առկայությունը թույլ է տալիս օրենքի այս կամ այն կարգավորմանը հաղորդել հետադարձություն:

Ամերիկյան դատական պրակտիկայում գործերից մեկով մատնանշվել է, որ հետադարձությունն ընդունելի է, եթե միտված է օրենսդրի իրավաչափ նպատակների իրականացմանը:

Անգլիական դատական պրակտիկայում, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքում հետադարձությունն իրավաչափ և արդարացված դիտելու համար կարևոր չափանիշ է համարվում հանրային շահի առկայությունը:

(…)

ՄԻԵԴ-ը հետադարձ ուժի կիրառման հարցին անդրադարձ է կատարել նաև այլ պետություններում դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող կարգապահական գործընթացների համատեքստում: Այսպես, ՄԻԵԴ-ը 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործի շրջանակներում անդրադառնալով դատավորների նախկինում կուտակված գույքի ուսումնասիրությանը նշել է, որ դատավորի մասնագիտական կյանքի ընթացքում կուտակված անձնական կամ   ընտանեկան ունեցվածքի գնահատման գործընթացը (…) չի հակասում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին, իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման տեսանկյունից:

Այսպիսով, տեսնում ենք, որ բացառիկ դեպքերում՝ հանրային շահով պայմանավորված հետադարձությունը կարող է համարվել թույլատրելի:

Մեր համոզմամբ, նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է՝ թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին:

Նախագծի պատճառաբանությունների համատեքստում տեղին է կամ զուր չէ հիշեցնել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումը, որը հստակ սահմանում է. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Նշվածը բավարար է, փաստելու, որ նախագիծը մեղմ ասած խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից, կարող է նպատակ հետապնդել ապօրինաբար՝ մասնավորապես՝ խտրական, օրենքի առջև հավասարության, իրավական որոշակիության ու օրենքի հետադարձ ուժի գործողության սկզբունքների անտեսմամբ դադարեցնել որոշակի խումբ դատավորների լիազորություններ:

Ընդհանուր առմամբ նշված նախագծի ընդունմամբ առավելապես կվտանգվի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Սահմանադրական կարգավորումն առավել քան բավարար է փաստելու Նախագծի անընդունելի լինելու հանգամանքը, ինչևէ, հարկ է անդրադառնալ նաև դրա հիմնավորումներին:

Այսպես՝

Նախագծում նշվել է, թե <<Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է   քրեական   օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է   տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով>>:

Այս կապակցությամբ պետք է նշել, որ միտքը սխալ է ձևակերպված, կամ իրականությանը չի համապատասխանում: Հետադարձ ուժի կանոնի պրակտիկա չկա. ուղղակի հակասում է Սահմանադրությանը, իսկ եթե նույնիսկ նման պրակտիկա հայտնի է հեղինակին, ապա դա չի նշանակում, թե այն պետք է օրինականացնել՝ նախատեսելով սահմանադրական օրենքում: Ինչ վերաբերում է, թե հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, սակայն պետք է փաստել, որ այն թերևս ոչ այդքան խստորեն կամ նույնչափ խստությամբ միանգամայն վերաբերելի է նաև այլ իրավահարաբերություններին, մասնավորապես՝ դատավորների կարգապահական վարույթներին կամ իրավախախտումների կապակցությամբ որևէ անձի վիճակը վատթարացնող ցանկացած իրավակարգավորման:

Հակառակ մոտեցում ունենալու պարագայում ուշադրության է արժանի ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի մասնավորապես 137- րդ, 143-րդ կետերը, որով հստակ արձանագրվել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքը՝ կապված վաղեմության ժամկետների չնախատեսելու կամ հետադարձ ուժ կիրառելու մասով հավասարապես վերաբերելի են նաև կարգապահական վարույթների ու այլ իրավախախտումների նկատմամբ, ինչը պայմանավորող պետությունների ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում:

Ինչ վերաբերում է <<Հիմնավորման>> մեջ նշված ՄԻԵԴ 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործին, ապա այն վերաբերելի օրինակ չէ: Նույն այդ վկայակոչած գործի իրավական դիրքորոշումներում բացահայտված է ու զուգահեռներ են տարվում ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի հետ՝ հստակ ամրագրելով դրանց էական տարբերությունը. ալբանական օրինակը վերաբերում է գույքային ստուգման կանոններին: Դեռ ավելին, թեև էական չէ, սակայն կարծում ենք, որ ալբանական փորձը այն դրական ուղենիշը չէ, որին պետք է ձգտենք դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, ինչում էլ երևի թե համոզվել են այնտեղից վերջերս վերադարձած մեր՝ տարբեր կառույցներից բաղկացած պատվիրակության անդամները:

Այսպիսով՝ համոզված ենք, որ նշված փոփոխություններն ընդունվելու դեպքում կհանգեցնեն դատավորների նկատմամբ անհիմն վարույթների հարուցման, լիազորությունների դադարեցման և այլն, ինչն ուղղակիորեն վտանգում է դատարանների անկախությունը:

Միևնույն ժամանակ միանգամայն համաձայն ենք Նախագծի հեղինակի հետ այն մասով, որ դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտություն է առկա, Օրենսգրքի 142-րդ հոդվածն անորոշ է, մասնավորապես, պարզ չէ թե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը ինչպես է հաստատված համարվում:

Այս առումով առաջարկում ենք ներկայացնել անհստակությունները կարգավորող նախագիծ, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցելու սուբյեկտների շարքից հանել արդարադատության նախարարին՝ մասնավորապես ի կատարումն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային

պարտավորությունների    և    ի    նպաստ    դատական    համակարգի    անկախության ապահովման»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել
Ամենադիտված