«Մարզահամերգային համալիր»-ում տեղակայված շարժական պատվաստումային կետը կաշխատի ևս մի քանի օր
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում հիշեցնում են, որ դեկտեմբերի 22-ից 26-ը, ժամը 12:00-ից 17:00-ն, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) կգործի շարժական պատվաստումային կետ։
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար