ՄՊՀ-ն Հայաստանում թռչնամսի շուկայի զարգացման մեծ ներուժ է տեսնում
Հասարակություն
Հայկական թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվող թռչնամսի հետ, գները գրեթե հավասարվել են, ավելին՝ տեղականը թարմ է, այս մասին ասաց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Արդյունքները ցույց են տալիս, որ հայկական թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվող թռչնամսի հետ: Հաշվի առնելով նաև գլոբալ փոփոխությունները, որ աշխարհում տեղի են ունեցել, թռչնամսի ներմուծման ծավալների հետ կապված միշտ խնդիր ենք ունենալու, և գնային առումով դրանք գրեթե հավասարվել են տեղական արտադրության թռչնամսին: Խոսքն ամբողջական թռչնամսի մասին է, իսկ կտորներով բաղդատված թռչնամսի մասով գնային տարբերություն կա: Բացի այդ, տեղականը թարմ է, իսկ ներմուծված թռնամիսը հիմնականում սառեցված է լինում»,-ասաց Գևորգյանը:
Ըստ նրա՝ սպառողների տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար է օգտագործել տեղական թարմ թռչնամիսը, քան սառեցվածը: ՄՊՀ-ն շուկայի զարգացման համար մեծ պոտենցիալ է տեսնում: Հանձնաժողովն այդ ազդակները փոխանցելու է Էկոնոմիկայի նախարարության գործընկերներին, տեղի կունենա համատեղ քննարկում բիզնեսի հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ