Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել 674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա Այգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներ Գերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. Փեզեշքիան Կդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին 

Հ1-ի «Լուրեր»-ն անտեսում է ՄԻՊ-ի գործունեության լուսաբանումը. Թաթոյանը՝ «մտահոգիչ արդյուների» մասին

Հասարակություն

ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՄԻՊ ուսումնասիրության «խիստ մտահոգիչ արդյունքները» պաշտպանի գործունեությունը Հ1-ի «Լուրեր»-ով լուսաբանելու վերաբերյալ։

Գրառումը՝ ստորև․

«Հ1-ի «Լուրեր»-ն առավելագույն անտեսում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումը. ուսումնասիրության խիստ մտահոգիչ արդյունքները

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։

Այս խիստ դատապարտելի գործելաոճին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է դեռ 2021 թ. մայիսի 8-ին՝ Ազգային ժողովում տարեկան հաղորդմանը նվիրված եզրափակիչ ելույթով։

Պաշտպանի այդ հայտարարության հիմքում էին ամիսների օբյեկտիվ մշտադիտարկման արդյունքներ։ ԱԺ-ի այդ ելույթից հետո հատկապես են սահմանափակվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանումները:

Հաշվի առնելով այս անթույլատրելի վիճակը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նոր մշտադիտարկում:

Փաստերը հաստատում են, որ պատկերն ավելի մտահոգիչ է, քան մայիսի 8-ից առաջ էր.

խոսքը ՀՀ կառավարության հիմնադրած հեռուստաընկերության կողմից ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումն անտեսելու, Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված մարդու իրավունքները խախտող քաղաքականության մասին է:

2021 թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամանակահատվածում Youtube-ում հրապարակված «Լուրեր» բոլոր թողարկումների (10:00, 13:00, 15:00, 17:00, 19:00, 21:00, Օրը՝ 60 վայրկյանում) մշտադիտարկումը հաստատում է, որ լրջորեն խախտված է մարդկանց օբյեկտիվ ու բազմակողմանի ինֆորմացիայի տրամադրումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման, այդ առումով մարդու իրավունքների խնդիրները հանրությանը ներկայացնելու և այլակարծությունը խթանելու տեսանկյունից։

Այս եզրահանգման հիմքում են շուրջ 5 ամիս տևած մշտադիտարկման արդյունքները, որոնցից մի քանիս օրինակ ներկայացնում ենք ստորև․

1) Նշված ժամանակահատվածում հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, ներկայացրել է լուծումների առաջարկներ, իրականացրել է կարծրատիպեր կոտրելուն ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ, որոնցից որևէ մեկը հանրությանը հասանելի չի դարձվել: Չեն պատրաստվել խնդիրները բազմակողմանի ներկայացնող տեսանյութեր։

2) 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։

Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը:

Սա կարևոր է հատկապես այն առումով, որ օրինակ, ՔԿՀ-ներում կամ հոգեբուժարաններում ուսումնասիրության բազմաթիվ հարցեր գտնվում են հենց Պաշտպանի ու նրա շախատակազմի բացառիկ իրազեկման տիրույթում:

Միայն եզակի դեպքերում է, որ լուսաբանումն արվել է պաշտոնական հաղորդագրության ընդամենը ձևական վերարտադրմամբ։

3) Փոխարենը՝ միակողմանիորեն եթեր են հեռարձակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։

Օրինակ՝ եթեր են հեռարձակվել Պաշտպանության նախարարության հերքումները, անգամ Տեղ համայնքապետարանի հերքումը, բայց Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն այդպես էլ չի հրապարակվել ու նույնիսկ այն ճշտելու համար հարցում չի արվել։

4) Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»:

Ադրբեջանական խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները հետևողականորեն չլուսաբանելն առավել դատապարտելի է, քանի որ այդ հայտարարություններն ուղղված են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ներկայության անօրինականությունը ցույց տալուն։

Իրավիճակները բազմաթիվ են․ օրինակ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքների, արձանագրված խնդիրների վերաբերյալ որևէ անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում։

Տեղի է ունեցել հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակը թաքցնող ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է զգուշացրել, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն արտահայտում են պետական մոտեցում. սա նաև նշանակում է, որ այդ նյութերը կարող են դառնալ ապացույց ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ՝ հատկապես միջազգային ատյաններում: Եվ հակառակը՝ օբյեկտիվ լուսաբանումները կարող են դառնալ միջազգային ատյաններում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ապացույցներ:

5) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը լուսաբանելու առումով նույն պատկերն է նաև 1lurer.am կայքում։

Հանրային հեռուստաընկերության նկարագրված քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է տեղեկություններ ստանալու, երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին ծանոթ լինելու յուրաքանչյուրի իրավունքը: Մարդկանց օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելով է ձևավորվում քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, որը ժողովրդավարության անկյունաքար է:

Հ1-ի «Լուրեր»-ի պահվածքից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն գոյություն չունի ընդհանրապես կա՛մ այն մատնված է տոտալ անգործության:

Սա էլ տանում է նրան, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չի լինում հասանելի հանրության լայն շերտերի համար՝ հատկապես մարզերում, ինչն էլ ուղղակիորեն կապված է հանրային վստահության և ճանաչելիության խաթարման հետ: Սա իր հերթին ուղղակիորեն բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր սահմանադրական առաքելությունն արդյունավետ կատարելու վրա՝ հաշվի առնելով, որ այդ առաքելությունը գլխավորապես իրացվում է հանրային հեղինակության ուժով, ու հետևաբար, որպես արտաքին գործոն, դա վտանգում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից քացաքացիներին աջակցություն ցուցաբերելը: Լուսաբանման անտեսումը (արդեն տևական ժամանակ) հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում (օրինակ՝ հանրային իրազեկումներով ատելության խոսքի դեմ պայքարը և այլն): Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելության խոչընդոտների մասին է: Ընդ որում, նկարագրվածն ուղղակիորեն կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջազգային ակրեդիտացաիայի հետ:

Այսինքն՝ Հ1-ի այս քաղաքականությամբ ոտնահարվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի իրավունքը, որ ենթակա չէ սահմանափակման որևէ պարագայում:

Նշվածը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ «Լուրեր» թողարկումն է ողջ երկրի տարածքով գլխավոր լուրեր մատուցողը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ու Արցախում: Ասինքն՝ խոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների մասին է:

Այլ կերպ՝ նկարագրված քաղաքականությամբ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով Կառավարության կողմից հիմնադրված, ոտնահարում է նաև պետության պոզիտիվ պարտավորությունները, լուրջ վնասներ է հասցնում երկրում խոսքի ազատությանն ու ժողովրդավարության հիմքերին, ստեղծում է վտանգավոր նախադեպեր:

Հատուկ ենք նշում, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում. խոսքն ինստիտուցիոնալ մոտեցման մասին է, այն մասին, որ անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, ինչը դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։ Հատուկ նշում ենք նաև, որ սույն հայտարարությունը վերաբերում է միայն Հ1-ի «Լուրեր» թողարկմանը, քանի որ այլ՝ ոչ լրատվական ֆորմատներում Պաշտպանի աշխատակազմը որոշակի համագործակցություն ունի:

Այսպիսով, հաշվի առնելով ողջ վերը շարադրվածը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ սկսում է քննարկման վարույթ:

Հանրային հեռուստաընկերությանը, Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված պաշտոնական հարցադրումներով պարզաբանումներ կպահանջվեն նշված հարցերի վերաբերյալ: Հարցերը կհիմնավորվեն ՀՀ Սահմանադրության, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, Հանրային հեռարձակողի խորհրդի կանոնադրության և մի շարք այլ իրավական ակտերի տեսանկյունից: Զուգահեռ, պաշտոնական հաղորդակցություն կնախաձեռնվի նաև միջազգային համապատասխան կառույցների հետ:

Մինչ այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է ապահովել Պաշտպանի գործունեության պատշաճ և օբյեկտիվ լուսաբանում:

Հատուկ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ անձամբ խոսել է միջազգային միջկառավարական ու հասարակական մի շարք կառույցների ղեկավարների հետ, ներկայացրել է մտահոգիչ իրավիճակը և պայմանավորվածության համաձայն՝ մշտադիտարկման արդյունքները կթարգմանվեն ու սույն հայտարարության հետ միասին կուղարկվեն նրանց:

Այս հարցերը լինելու են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հետևողական ուշադրության ներքո:

Այս անգամ կից հրապարակում ենք նաև ուսումնասիրության արդյունքները, որպեսզի հանրության համար ևս տեսանելի լինի ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Հանրային հեռուստաընկերության՝ Պաշտպանի գործունեությունն անտեսող, Սահմանադրությունն ու ՀՀ օրենսդրությունը խախտող լուսաբանման քաղաքականությունը՝  https://ombuds.am/.../c7c05a3a58a43e22dd7459b3fa113cf9.pdf»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ
Ամենադիտված