Վազգեն Սարգսյանի անվան համալսարանը նոր պետ ունի
Հասարակություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ է նշանակել է Արթուր Երոյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արթուր Երոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում։
Հիշեցնենք` ռազմական համալսարանի նախկին պետ Խաչատուր Խաչատրյանը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 1-ին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ