«Երբ քո տանը հայտնվել են ռուսներ, դժվար է լինում նրանց ստիպել հեռանալ». ԱՄՆ պետքարտուղար
Աշխարհ
ԱՄՆ-ն անհանգստացած է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, սակայն կարծում է, որ հանրապետությունը կարող է գլուխ հանել իրավիճակից՝ առանց ՀԱՊԿ-ի օգնության, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք շատ մտահոգված ենք Ղազախստանում ստեղծված արտակարգ իրավիճակով, մենք զգուշացրել ենք իշխանություններին արձագանքել համաչափ, համապատասխան կերպով, այնպես, որ համապատասխանի ցուցարարների իրավունքներին», - լրագրողներին ասել է Բլինքենը։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է ցանկացած բռնություն և բարձր է գնահատում Ղազախստանի հետ հարաբերությունները՝ կողմերին կոչ անելով գտնել իրավիճակի խաղաղ լուծում։
Նա անկարգությունները բացատրել է տնտեսական պատճառներով։ «Մեկ դաս անցյալի պատմությունից. երբ քո տանը հայտնվել են ռուսներ, նրանց դժվար է լինում ստիպել հեռանալ», - ասաց Բլինքենը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ