Ալմաթիի փողոցներում անցակետեր են տեղադրվել
Աշխարհ
Ալմաթիի փողոցներում անցակետեր են տեղադրվել, հայտնում է Sputnik Ղազախստանը։ «Ալմաթիի փողոցներում անցակետեր են տեղադրվել, ռազմական տեխնիկա է տեղակայվել։ Հանրապետության հրապարակը, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, փակ է»,֊գրում է պարբերականը։
Ղազախստանում իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում և սկսել հակաահաբեկչական գործողություն։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է անվտանգության 18 աշխատակից։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ