Ղազախ ցուցարարները ներխուժել են հիվանդանոց և կրակահերթ արձակել
ԱշխարհԱլմա-Աթայում զինված ցուցարարները ներխուժել են թիվ 7 հիվանդանոց, օգնություն պահանջել իրենց վիրավոր զինակիցների համար, ապա կրակել հարկում, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը։ Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստանը»՝ հղում կատարելով հաստատության աշխատակիցներին։
Ականատեսների վկայությամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ հունվարի 7-ին։ Բժիշկները համաձայնել են օգնել տուժածներին, սակայն հարձակվողները ստիպված են եղել նրանց թողնել հիվանդանոցում՝ ուժայինների ժամանման սպառնալիքի պատճառով։ Ավելի ուշ վիրավորները հանձնվել են ղազախական հատուկ ծառայություններին։
«Ներկայումս հիվանդանոցում շտապօգնությունը չի աշխատում, նախատեսվում է, որ այն կվերսկսի աշխատանքը այսօր երեկոյան։ Զինվորական անձնակազմը հերթապահում է հոսպիտալի տարածքում»,- նշել է գործակալության թղթակիցը։