Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղազախստանին
ԱշխարհՄենք հավատում ենք, որ մեր եղբայրները Ղազախստանում իրենց ուժերով ու հնարավորություններով կհաղթահարեն երկրի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները։ Այս մասին Անկարայում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նրա խոսքով՝ Անկարան ուշադիր հետևում է Ղազախստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
«Ղազախստանը Թուրքիայի կարևոր դաշնակիցն է, և իրավիճակի շուտափույթ կայունացման և այս երկրում օրինականության ու կարգուկանոնի ապահովման հույս ունենք։ Եթե Ղազախստանը որեւէ խնդրանքով դիմի Անկարային, մենք պատրաստ կլինենք այն ամբողջությամբ տրամադրել։ Թուրքիան եղել է և կլինի Ղազախստանի կողքին»,- ասել է նա։