Ալմաթիում կրկին կրակոցներ են հնչում
ԱշխարհՇաբաթ երեկոյան Ղազախստանի Ալմաթի քաղաքում կրկին կրակոցներ են հնչում. անկարգությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ղազախական «Օրդա» պարբերականը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով՝ ինքնաձիգից կրակահերթի ձայնը լսվել է Ալմաթիի Հանրապետության հրապարակից դեպի արեւմուտք, որտեղ վերջին օրերին բախումներ էին տեղի ունենում ցուցարարների եւ իրավապահների միջեւ։
Բացի այդ, ինչպես հայտնում է «Օրդա»-ն, երեկոյան Ալմաթիում ազդանշանների ձայներ են լսվել։ «Նմանատիպ ծանուցումներ իշխանությունները նախկինում օգտագործում էին քաղաքի բնակիչներին՝ փողոց դուրս չգալու մասին նախազգուշացնելու համար, քանի որ հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ է գործում»։