2095 թվականին Երկրին վտանգավոր աստիճանի աստղակերպ կմոտենա
ԱյլՌուսաստանի գիտությունների ակադեմիայի Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը երկնային օբյեկտների մասին տեղեկություն է փոխանցել «Ռոսկոսմոս»-ին, այդ թվում՝ նոր աստերոիդի, որը Երկրին կմոտենա 2095 թվականին։ Այս մասին ասվում է«Ռոսկոսմոս»-ի՝ շաբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2021 թվականին Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը ստացել եւ «Ռոսկոսմոս»-ին է փոխանցել 5797 չափում 106 աստերոիդի եւ 31 գիսաստղի մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են պետական կորպորացիայից, հաղորդումներ են ստացվել նոր՝ 2021 UL17 աստերոիդի հայտնաբերման մասին։ «Նախնական հաշվարկներով՝ 2095 թվականի ապրիլի 5-ին վտանգավոր մոտեցում է կանխատեսվում Երկրին, իսկ բախման ընթացիկ հավանականությունն ընդամենը 0.02 տոկոս է»,- ընդգծել են «Ռոսկոսմոս»-ում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ տվյալների, տեղեկատվություն է փոխանցվել «Ապոֆիս» աստերոիդի մասին, որը հնարավորություն է տվել ճշտել դրա ուղեծրային շարժման պարամետրերը։ «Դա մեծացրել է Երկրին դրա մոտեցման երկարաժամկետ կանխատեսումների հավաստիությունը: Արդյունքը՝ բախման հավանականությունը շատ ու շատ փոքր է»,- հավելել են պետական կորպորացիայում: