Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել Արենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվի Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները Սանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետ Կարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինի Կաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվի Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը Տեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասին Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. Աշոտյան Քուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգը 

«Սփյուռքի վերակազմակերպումը հրամայական է՝ Հայաստանի ու Արցախի հզորացման համար»․ Արամ Ա

Սփյուռքի վերակազմակերպումը հրամայական է՝ Հայաստանի ու Արցախի հզորացման համար: Այս մասին ասվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում:

«ՍՓԻՒՌՔԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է՝ Ի ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԶՕՐԱՑՄԱՆ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2022 տարին հռչակած է ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ՝ մեկնած Սփիւռքին պարզած ներկայ իրավիճակէն եւ հայ կեանքին մէջ անոր ունեցած առանցքային դերակատարութենէն։ Առ այդ, Կիրակի, 9 Յունուար 2022-ին, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, Հայրապետական հռչակագիրը ընթերցուեցաւ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ՝ «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի կողմէ։

Վեհափառ Հայրապետը հռչակագիրին մէջ կը նշէ, որ հայ ժողովուրդը կը դիմագրաւէ բազմազան մարտահրաւէրներ, իսկ Սփիւռք՝ աւելի, որովհետեւ հոն կը տիրեն անորոշութիւն, փոթորիկներու դէմ պայքարներ, ինքնութեան վերաբերեալ փնտռտուքներ, որոնք անյետաձգելի հրամայական կը դարձնեն Սփիւռքի վերակազմակերպումն ու վերակենսունակութիւնը։

Նորին Սրբութիւնը լուսարձակի տակ կ՚առնէ հայ ժողովուրդին սփիւռքացումի հանգրուանները՝ դիտել տալով, որ արտագաղթը մնայուն երեւոյթ եղած է հայոց պատմութեան մէջ՝ թէ՛ տնտեսական եւ թէ՛ քաղաքական պատճառներով։ Այս ծիրէն ներս Հայրապետը կ՚ընդգծէ, որ հայերը յաջողած են իրենց հաստատուած երկիրներուն մէջ գաղութներ յառաջացնել՝ ազգային, հոգեւոր եւ կրթական կառոյցներով, եւ չեն զլացած յարաբերութիւն հաստատելէ տուեալ երկրի բնակիչներուն հետ։

Ներկայիս, Սփիւռքը կը պարզէ աւանդական, սովետական ու հայաստանեան սփիւռքներու աններդաշնակ խառնուրդ վիճակ մը, ուր հայ ըլլալու արժեչափը յստակ գիծեր չունի։ Հայրապետը կը յայտնէ, որ թէեւ անցեալին իրենց էական դերակատարութիւնը ունեցած են աւանդական ազգային կառոյցները, սակայն այսօր ժամանակավրէպ ըլլալու վտանգին դիմաց կը գտնուին՝ իրենց գործելաոճով եւ ոչ-այժմէական օրակարգերով։ Այնուհետեւ Նորին Սրբութիւնը մանրամասն կ՚անդրադառնայ լեզուին, նոր սերունդը հայ ինքնութեան ազդակներու շուրջ պահելուն, ներ-գաղութային ու միջ-գաղութային յարաբերութիւններու անբաւարարութեան, հայակեդրոն մտածողութեան զարգացման հրամայականին, հայրենադարձութեան օրակարգին եւ ազգային ռազմավարութեան յառաջացման անհրաժեշտութեան։

Խօսելով Սփիւռքի վերակազմակերպման մարզերուն եւ գործընթացին մասին, Վեհափառ Հայրապետը կը նշէ, որ հռչակագրին մէջ մատնանշուած մտահոգութիւններն ու մարտահրաւէրները կը կարօտին խոր, իրատես ու համապարփակ քննարկման։ «Սփիւռքը ինքնավախճան իրականութիւն մը չէ. ան իր տեսլականը պէտք է միշտ սեւեռած պահէ Հայաստանի ուղղութեամբ, որ ողնասիւնը կը կազմէ հայ ազգի ներկային ու երաշխիքը՝ անոր ապագային» հաստատումով, Հայրապետը կը կարեւորէ նոր ժամանակներու ու մարտահրաւէրներու համահունչ ռազմավարութեան ձեռնարկման, որուն մղիչ ոյժը պէտք է դառնայ Սփիւռքին պարզած ներկայ գոյավիճակին իրապաշտ արժեւորումը եւ ապա ծրագրումը։ Առ այդ, Հայրապետը կը թելադրէ թեմական եւ համայնքային կառոյցներուն բարեկարգումներ եւ իրար միջեւ ներդաշնակ գործակցութիւններ իրականացնել։ Այս աշխատանքին համար ան կ՚առաջարկէ մթնոլորտի պատրաստութիւն, նախաձեռնութիւն եւ վերջապէս ծրագիրներու գործադրում։

Հայրապետը հռչակագիրը կ՚եզրափակէ ըսելով. «Հաւատարիմ իր անցեալին, հայ ժողովուրդը կոչուած է ինքզինք յարատեւօրէն վերարժեւորման ու վերանորոգման ենթարկելու՝ համահունչ փոխուող ժամանակներուն, պայմաններուն ու մարտահրաւէրներուն։ Ա՛յս տեսլականով ու յանձնառութեամբ Սփիւռքը պէտք է վերակազմակերպէ ու վերաշնչաւորէ ինքզինք։ Սփիւռքը իր ներկայ վիճակին թողուլ, կը նշանակէ անոր ինքնամաշումը արագացնել։ Սփիւռքի վերակազմակերպումը՝ անոր հզօրացումն է, իսկ Սփիւռքի հզօրացումը Հայաստանին ու Արցախին հզօրացումն է. եւ սա համազգային առաջնահերթութիւն է ու մարտահրաւէր։ Հարկ է անյապաղ լծուիլ աշխատանքի»։

Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու բոլոր եկեղեցիներէն ներս պիտի ընթերցուի Հայրապետական հռչակագիրը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ամենադիտված