Ընկուզենու ճյուղը կոտրվել, ընկել է Իջևանի տներից մեկի վրա․ փրկարարները հեռացրել են տան տանիքից
Արտակարգ Պատահար
Հունվարի 9-ին՝ ժամը 10։41-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընկուզենու ճյուղը կոտրվել և ընկել է Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի վրա։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ընկուզենու ճյուղը կախվել է Մյասնիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքի վրա։
Փրկարարները մասնատել են ճյուղը և հեռացրել են տան տանիքից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ