Վերջերս մենք ինքներս մեր տարածաշրջանում ունեցել ենք օտարազգի ահաբեկիչներ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական«Ցավոք, պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր սպառնալիքների հետ». Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների տեսակոնֆերանսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղազախստանի հանրապետությունում ընթացիկ իրավիճակը մեզ մոտ հատուկ տագնապ և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկատվություն ներկայացնելու պատճառով։ Ոչ վաղ անցյալում, մենք ինքներս բախվեցինք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների ի հայտ գալու հետ»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ-ի բարեկամ Ղազախստանին ուղարկված օգնությունը հիմք կհանդիսանա երկրում բնականոն կյանքի վերականգնմանն ու կարգավորմանը՝ ամենակարճ ժամկետում։
Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ուժեղացումը։
«Ելնելով դրանից՝ մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ պետությունները համատեղ ջանքեր կգործադրեն այդ մեխանիզմների հետագա կատարելագործման համար, ինչը կծառայի կազմակերպության համապատասխան կառույցների և մեխանիզմների ամրապնդմանը»,- ասաց ՀՀ վարչապետն ու հայտարարեց, որ օրակարգի հարցերի շուրջ քննարկումներն ավարտվել են։