Հնդկաստանում թոշակառուն 12 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ԱյլՀնդկաստանի բնակիչը 12 պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ, հայտնում է The New York Times-ը։ Տղամարդու խոսքով՝ ինքը կարծում է, որ դա կբարելավի իր առողջությունը։
Թոշակառու փոստատարն ասել է, որ առաջին անգամ պատվաստվել է COVID-19-ի դեմ 2021 թվականի փետրվարին։ Տղամարդու խոսքով` պատվաստումից հետո իրեն շատ ավելի լավ է զգում։
«Իմ մեջքի ցավը թուլացել է, ընդհանուր թուլությունս վերացել է, ախորժակս լավացել է»,- մեկնաբանել է նա։
Չնայած արդեն 12 պատվաստումներին, հնդիկը չի պատրաստվում դրանով կանգ առնել։ Ճիշտ է, հանուն նվիրական ներարկման նա ստիպված է խաբել բժիշկներին՝ ներկայանալով տարբեր անուններով։
«Պատվաստման նոր վայրեր եմ փնտրում և գնում եմ այնտեղ»,- խոստովանել է թոշակառուն:
Այդ ընթացքում տեղի պաշտոնյաները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե ինչպես է տղամարդուն հաջողվել պատվաստանյութի այդքան չափաբաժիններ ստանալ։