Ստամբուլում ֆաշիստական ամբոխը հարձակվել է սիրիացիների խանութների վրա (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքիայի Ստամբուլ քաղաքի Էսենյուրթ թաղամասում հունվարի 9-ին անհայտ պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի բնակիչների եւ սիրիացիների միջեւ։ Ավելի ուշ ծեծկռտուքը վերածվել է նրան, որ մի խումբ թուրք քաղաքացիներ կոտրել են սիրիացիներին պատկանող առևտրի կենտրոնի ապակիները։ Այս մասին հայտնում է Duvar-ը։
Ֆաշիստական խմբավորումը նաև երթ է անցկացրել՝ «Սա Թուրքիան է, ոչ թե Սիրիան» կարգախոսներ հնչեցնելով։
Միջադեպից հետո թուրքական ոստիկանություն է ուղարկվել տարածք։ Ստամաբուլի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեպքի առնչությամբ 7 մարդ է ձերբակալվել։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից