Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով ավելացնում է բոլոր սահմանամերձ համայնքների ֆինանսավորումը

Հասարակություն

ՀՀ կառավարությունը հունվարի 13-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրերն ավելի արդյունավետ դարձնելու համար ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են արվում: Այս տարի առանձնացվել է մոտ 10 փոփոխություն՝  նպատակ ունենալով ավելի բարելավել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը:

«Նախորդ տարիներին սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքները նշվում էին մեկ  տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, որպեսզի կառավարության կողմից տրվող աջակցության չափն այդ ուղղությամբ ավելի մեծացվի: Նշեմ, որ փոփոխությունը վերաբերում է բոլոր սահմանամերձ համայնքներին»,-ասաց նախարարը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին: Հաշվի առնելով համայնքներում մանկապարտեզների կառուցման գործին նոր թափ հաղորդելու մտադրությունը՝ առաջարկվում է  մեծացնել կառավարության աջակցությունը: Աջակցության նվազագույն շեմը սահմանվում է 70 տոկոս՝ անկախ մայրաքաղաքից բնակավայրի հեռավորությունից: Սահմանամերձ ու բարձր լեռնային շրջաններում մինչև 80 տոկոս կառավարության մասնակցություն է նախատեսվում:

Նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի աջակցման գործում նոր ուղղություն է ավելացվում:

«Համայնքներում բացակայում է  գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն՝ այսպիսով առաջարկելով, որ կառավարությունը համայնքների հետ մասնակցություն ունենա այս ծրագրի իրականացմանը»,-ասաց նախարարը:

Այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ կարևոր է եռակողմ աշխատանքը: Դաշտում հետաքրքրված ընկերություններ նույնպես կարող են մասնակից դառնալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ ճանապարհների կառուցման գործընթացում որպես կարևոր բաղադրիչ պետք է հաշվի առնվի մալուխների ենթակառուցվածքը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ապաստարանների վերանորոգմանն ու կառուցմանը: Նախարարը նշեց, որ համայնքներին հնարավորություն կտրվի կառավարության աջակցությամբ իրականացնել այդ ծրագրերը:

«Մյուս կողմից կառավարությունը կմեծացնի իր մասնաբաժինն այն ծրագրերում, որոնց համար համայնքներն ամենաշատն են դիմում: Խոսքն ասֆալտապատման, ջրագծերի կառուցման մասին է»,-հավելեց նախարարը:

Գնել Սանոսյանը նկատեց, որ տարբեր գործառույթներով տարբեր մարմիններ աշխատանքներն ընդունելու որոշակի ընթացակարգ ունեն: Նախատեսվում է ծրագրերի ավարտից մեկ տարի հետո մշտադիտարկել դրանք, խնդիրների դեպքում համապատասխան որոշումներ ընդունելու համար:

Կարևորելով փոփոխությունները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ առաջիկա 5 տարում մտադիր են կառուցել 500 մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված փոփոխությունները հենց այդ նպատակի իրականացմանն են ուղղված:

«Այս փոփոխությունների առիթը մեր ծրագիրն է: Հանրապետությունում առաջիկա հինգ տարում 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Մենք փոփոխություն ենք իրականացնում, որ մանկապարտեզների ծրագրերում կառավարությունը համաֆինանսավորի 70-80 տոկոս: Նշենք նաև, որ շահագործումից հետո համայնքն ինքը պետք է հոգա մանկապարտեզի ծախսերը: Հաջորդ փոփոխությունը դեպի արոտներ տանող ճանապարհներին է վերաբերում: Այստեղ նույնպես բարելավումների կարիք կա: Արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է: Այժմ մենք խրախուսում ենք, որ ճանապարհային ցանց ձևավորվի և ներդրումային հետաքրքրություն առաջանա»,-հավելեց վարչապետը՝ կարևորելով նաև մոնիտորինգի բաղադրիչը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված