Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետ 

Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայի

Հասարակություն

Մարդկանց հետ շփվելուց ես հասկանում եմ, որ իրենք մոտ օրերս մեծ բողոքի ակցիա են իրականացնելու: Նրանք շարունակում են դեմ մնալ Ծովագյուղի և Սեմյոնովկայի համայնքների Սևանի մեջ մտնելուն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սեմյոնովկա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը՝ նշելով, որ կառավարության կողմից իրենց առաջ քաշած խնդրին դեռ որևէ արձագանք չկա:

«Բնակիչները որոշել են հունվարի 24-ին ճանապարհ փակել։ Ուզում են գոնե այդ կերպ իրենց խնդիրը լուծում ստանա»,- ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ Սևանի նորընտիր համայնքապետ Սարգիս Մուրադյանը դեռ չի էլ հանդիպել բնակիչների հետ՝ խնդիրը քննարկելու համար։ Սեմյոնովկա համայնքապետը վստահ է, որ կառավարությունը լավ էլ տեղյակ է իրենց խնդիրներին, սակայն թե ինչու է «լռում» չեն հասկանում:

Ծովագյուղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանն էլ նշեց, որ տեղյակ չէ նոր հասունացող բողոքի ակցիայից, սակայն իր համայնքի բնակիչներն էլ են շարունակում մնալ իրենց մտքին՝ չեն ուզում մտնել Սևանի մեջ և վերջ. «Ժողովուրդը իր ընտրությունն արել է դրան չմասնակցելով, հույսս չեմ կորցնում, կարծում եմ, որ կառավարությունը ի շահ ժողովրդի լուծում կտա մեր խնդրին: Ժողովուրդը ոնց կորոշի, տենց էլ կլինի»,- ասաց նա:

Վահրամ Գևորգյանը վստահեցրեց, որ որևէ խնդիր չունեն Սևանի համայնքապետի հետ, այստեղ խնդիրը անձնային չէ. «Սևանի համայնքապետը իմ ընկերն է, անձնապես որևէ տարաձայնություն չի կարող լինել մեր միջև, պարզապես, սա ժողովրդի ցանկությունն է»,-նշեց նա՝ հավելելով, որ եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկի իրենց խնդրի լուծման համար՝ բնակիչները իրենք կորոշեն, թե ինչ կլինի հետագայում,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները չէին մասնակցել Սևան խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Համայնքների բնակիչների՝ ընտրություններին չմասնակցելու պատճառն այն էր, որ նրանք դեմ են կառավարության կողմից ընդունված Ծովագյուղին ու Սեմյոնովկայի Սևան խոշորացված համայնքի մեջ մտնելուն։ Նրանք ցանկանում են, որ միայն Սեմյոնովկան ու Ծովագյուղը միավորվեն։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի Ծինփին
Ամենադիտված