Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին` առանց որևէ նախապայմանի. Բայրամով
ԱդրբեջանԱդրբեջանն աջակցում է Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկին` առանց որևէ նախապայմանի: Այս մասին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վիեննա կատարած այցի ժամանակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը։
Հիշեցնեք, որ այսօր Ազգային ժողովում կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց , որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ՌԴ-ի միջնորդությամբ Ադրբեջանին և գործընկերներին։