«Ժողովուրդ». Նոր բունտ է հասունանում
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, այս տարվա ապրիլից բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, ավելի քան 20-30 դրամով թանկանա:
Չի բացառվում, որ սրա հետեւանքով կթանկանա նաեւ ուղեւորափոխադրման սակագները: Այսօր գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը Երեւանում վաճառվում է 310-320 դրամով, իսկ մարզերում՝ 280 դրամով:
Տեղեկացնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Հանձնաժողով ուղարկած հայտը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին»: