Պոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսից
Հասարակություն
Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:
Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում:
Պատրիարքարանից հայտնում են, որ հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և Պոլսո Հայոց պատրիարքը վերադարձել է իր ծառայությանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ