Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է Ռեփեր Փի Դիդդին հայտնվել է սկանդալի կենտրոնում «Ռեալ»-ն արգելել է Մբապեին ներկա գտնվել մադրիդյան դերբիին Քիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում․ Բայդեն 10 միլիոն դոլար պարգև՝ ընտրությունների վրա ազդելու փորձ կատարած իրանցիների դիմաց Ծավ գետի ջուրն է, մարդիկ ստիպված օգտագործում են, որովհետև Ադրբեջանը զավթել է խմելու ջրի աղբյուրները Հասմիկ Կարապետյանը՝ ամուսնալուծության լուրերի, Հայկոյի մասին հնչեցրած մտքի, հետին պլան մղվելու մասին (տեսանյութ) Սումգայիթում գտնվող հանրակացարանում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբ ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերին թույլ չի տվել Իսրայելին ռմբակոծել «Հըզբոլլահ»-ի առաջնորդի գտնվելու վայրը BMW-ն Նալբանդյան փողոցում հայտնվել է մայթին և բախվել շենքին․ կան վիրավորներ 

Հայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ Առուշանյան

Հասարակություն

Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայկական ԶՈւ կազմավորման 30-ամյակի կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի հարգարժան սպանե՛ր,

Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում՝ անխռով ծառայություն և հաղթական փառքով պսակված ուղի: Լիահույս եմ, որ այսուհետև միայն հաղթանակներ կկերտենք։

Հայկական բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է, մեր հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։ Այն մեր պապերից, մեր հայրերից ստացած պատմական ժառանգություն է, որին պետք է սրբորեն վերաբերվենք։

Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։

Մենք պարտավոր ենք սիրել ու պաշտել մեր հայրենիքը։

Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։

Թե՛ արցախյան վերջին պատերազմում, թե՛ դրանից հետո կանոնավոր բանակի կողքին այսօր կարևոր դերակատարում ունեն նաև կամավորական ջոկատները։

Նոր իրողություններով պայմանավորված` նրանք հաճախ ստիպված են մարտական հերթապահություն իրականացնել իրենց բնակավայրերի մատույցներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դարձան սահմանամերձ, իսկ թշնամին մխրճվեց մեր հայրենիքի տարբեր հատվածներ և դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ցավալի իրողություն է, բայց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունն այսուհետ արդեն անհրաժեշտություն է, օրվա հրամայական։

Պետք է արձանագրել, որ վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։

Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարեք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու անձնվիրաբար մարտնչեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար` հավատալով մեր հաղթանակին։

Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին` չդավաճանելով իրենց հերոսական առաքելությանը և դարձան ազգային հպարտության խորհրդանիշ և փարոս սերունդների համար։

Պատերազմը չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջևում է։

Մենք պետք է ազնիվ գտնվենք և սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող վտանգներին և ապավինենք բացառապես մեր ուժերին, ինչն ամենևին չի նշանակում, որ մեր դաշնակիցների հետ չպետք է գործակցենք, հակառակը` պետք է մեր անձնական և դիվանագիտական կապերն օգտագործենք դրանք ավելի ամրապնդելու և մեզ համար առավել շահեկան հունով տանելու ուղղությամբ։

Մենք պետք է արդիականացնենք մեր սպառազինությունը, պետք է կրթվենք, տնտեսապես հզորանանք, որ թշնամին չհամարձակվի մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել։

Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք, անկախ մեր հավակնություններից մենք պարտավոր ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը, որ կարողանանք մեր հայրենիքի համար մի նոր վերածնունդ ապահովել, հզոր ու մարտունակ բանակ կառուցել։
Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա, միայն այս դեպքում մեզ կհաջողվի ջախջախել թշնամուն նույնիսկ անհավասար կռվում։ Մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու այնքան ժամանալ, քանի դեռ դրա կարիքը կա։
Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։

Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս` ի փառս Հայաստանի և Արցախ աշխարհի:

Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, հայ սպա։

Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։

Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։

Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել էՌեփեր Փի Դիդդին հայտնվել է սկանդալի կենտրոնում«Ռեալ»-ն արգելել է Մբապեին ներկա գտնվել մադրիդյան դերբիինՔիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկարներ է հրապարակելՄոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակՈւկրաինան կհաղթի այս պատերազմում․ Բայդեն10 միլիոն դոլար պարգև՝ ընտրությունների վրա ազդելու փորձ կատարած իրանցիների դիմացԾավ գետի ջուրն է, մարդիկ ստիպված օգտագործում են, որովհետև Ադրբեջանը զավթել է խմելու ջրի աղբյուրներըՀասմիկ Կարապետյանը՝ ամուսնալուծության լուրերի, Հայկոյի մասին հնչեցրած մտքի, հետին պլան մղվելու մասին (տեսանյութ)Ռուբենը գնաց Արցախ մեր 3 միլիոնի փոխարեն, մեր 10 միլիոնի փոխարեն՝ լինելով մեր 120,000-ի կողքին․ ԱռաքելյանՍումգայիթում գտնվող հանրակացարանում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկմամբԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերին թույլ չի տվել Իսրայելին ռմբակոծել «Հըզբոլլահ»-ի առաջնորդի գտնվելու վայրըBMW-ն Նալբանդյան փողոցում հայտնվել է մայթին և բախվել շենքին․ կան վիրավորներԻնչպես մեղմել հարբուխի տհաճ դրսևորումներըԱյսօր Հայկոյի մահվան 3-րդ տարելիցն էՀոկտեմբերի 2-ից այս վայրը կլինի ամբողջությամբ ձյունապատ․ Գագիկ ՍուրենյանՈրքան գումար կստանան ԱԱԾ-ն և ԱՀԾ-ն 2025 թվականի բյուջեով «Գագիկ Ծառուկյան գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին տրվեց աշխարհի գավաթ կարգավիճակԵթե ամեն բան շարունակվի այս կերպ, ինչպես մինչ օրս է եղել, ապա նիկոլի իշխանությունը ՀՀ-ում կարող է լինել ցմահ. ՂևոնդյանԻրանում ուղղաթիռ է կործանվել, որում եղել են ԻՀՊԿ-ի և Հութի շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներ44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտոմեքենան, տարել անհայտ ուղղությամբ, հնչեցրել հայհոյանքներ և սպառնալիքներԼատվիայի նախագահը հեծանիվից ընկնելու հետևանքով կոտրել է ձեռքըՄեր նպատակադրումը մեկն է` ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով առողջ ապրելակերպը քարոզենք․ ՓաշինյանՀՀ-ն պետք է սահմանադրական փոփոխությունների միջոցով մեկընդմիշտ հրաժարվի տարածքային պահանջներից․ ԲայրամովՀյուսիսային Կորեայում մահապատժի կենթարկեն արևային ակնոց, ջինս և սպիտակ հարսանեկան զգեստ կրելու համարՓաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես նրանցից․ Լավրով4 տարի է ես արդարության ու արդարադատության ծարավ եմ․ Լիդա ԱռուշանյանՌԴ վարչապետը կմեկնի ԻրանԱյս տարի սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Օգտագործի՛ր սիրտը գործողության համար»ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի Մակեևկա բնակավայրըՍուրեն Պապիկյանը ներկա է եղել Մայր տաճարի վերաօծման արարողությանն ու մատուցված Սուրբ պատարագինԼիբանանի վարչապետի կանխատեսմամբ՝ աճող ճգնաժամի հետևանքով տեղահանվածների թիվը կհասնի մոտ 1 միլիոնի․ Լիբանանի վարչապետԼիբանանում մահացած Նասրալլայի մարմինը դուրս է բերվել փլատակների տակիցՀռոմում անցկացվել է ՀՀ Անկախության 33-ամյակին նվիրված ընդունելությունԿարևոր իրադարձություն տարածաշրջանի համար․ Գորիսում տեղի է ունեցել գյուղատնտեսական փառատոնԱյսօր երկրորդ լուսինը կհայտնվի երկնքում«Քաղաքական սպանություն»․ ՌԴ ԱԳՆՍոնա Մնացականյանի գործը դարձյալ կարճվեց. փաստաբանՌոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նասրի հետ հատուկ մտադրությամբԵռաբլուր էր այցելել տղաներին սպանող էրդողանի գիրքը գրկա՞ծ, թե ծոցագրպանը դրած. Սևակ Հակոբյան «Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները Իրանի ԱԳՆ.Բեյրութի վրա հարձակման ժամանակ ՀՊ կորպուսի հրամանատարի տեղակալին է զոհվել Երևանում «Կամազ» բեռնատար են գողացել Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters ՏԿԵ նախարարը Սյունիքում է․ ճանապարհների սողանքային հատվածներում ծավալվել է աշխատանքային գործընթացՄասամբ խաղաղությունը» տարբերակ չէ. Բայրամով Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահ»-ի դեմ ակտիվ գործողությունների մասին Անցկացվել է «Երևանի գունավոր վազք» վազքարշավը. (տեսանյութ)Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»-ի վարորդը լքել է դեպքի վայրը, կա վիրավոր Արաքչին զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին
Ամենադիտված