Ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն. 3 տրանսպորտային միջոց տարվել է պահպանվող հատուկ տարածք
Հասարակություն
Ինչպես հայտնել էինք քիչ առաջ, Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ էր: Կարմիրբերետավորները ուժ գործադրելով բերման էին ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներին: Բողոքի ակցիա իրականացնող բերման ենթարկված վարորդների մեքենաներն էլ Հանրապետության հրապարակից դուրս բերեցին ավտոքարշակներով:
Նշենք, որ վարորդներն ակցիա էին իրականացնում Հանրապետության Հրապարակում՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացումների: Նրանք ազդանշան տալով պտտվում էին հրապարակում:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար և 3 տրանսպորտային միջոց տարվել է պահպանվող հատուկ տարածք երթևեկությանը խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները: Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)