Ուկրաինան Ռուսաստանի համար ունի նույն նշանակությունն ու կարևորությունը, ինչ Արցախը Հայաստանի համար. Ղազինյան
Բլոգոսֆերա
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռուսաստանն Ուկրաինայի հետ հզոր կայսրություն է, իսկ առանց Ուկրաինայի՝ շատ մեծ պետություն:
Ռուսները գիտակցում են սա և որոշում ունեն լինել մեծ կայսրություն և համաշխարհային քաղաքականության ինքնուրույն բևեռ, պայքարում են դրա համար, պատրաստ են զրկանքների ու զոհողությունների՝ հանուն այդ վեհ գաղափարի:
Հայաստանն Արցախի հետ ուժեղ պետություն է, իսկ առանց Արցախ՝ պետականատիպ միավոր՝ օտար լծի ու տիրապետության տակ:
Գիտակցում ե՞ն սա հայերը՝ չգիտեմ, ցանկ:
Իսկ եթե ազգը հրաժարվում է պետությունից, այն վերցնում են ուրիշները:
Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա հիմա տեղի է ունենում Հայկական պետականության հանձնման հանդիսավոր արարողություն, որի անունը հանձնողները դրել են ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ . . .»:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան