ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը 

Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Հայաստանում և Հայաստանի շուրջ խնդիրներն այնքան խորն են, և պրոցեսներն այնքան ռիսկային, որ այս որակի և լրջության կառավարումը չի կարող շատ երկար շարունակվել։ Երկրում խորքային փոփոխությունները այլընտրանք չունեն, բայց  դրանք ուշանում են, հիմնականում՝ տեխնիկական պատճառներով։ Հայկական անոմալիան ինչ-որ կերպ լուծում ստանալու է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաջորդ իշխանությունը պայմանականորեն ասած կարող է գալ չորս չվերթով.

Մոսկվա-Երևան

Բրյուսել-Երևան

Ստամբուլ Երևան

Ներքին չվերթ

Հաջորդ իշխանությունը՝ Մոսկվայից

Երևանի կուլիսներում  մի լեգենդ է շրջանառում, թե Նիկոլը  հե՜նց բոլոր անհրաժեշտ  թղթերը  ստորագրի,  ռուսները  նրան ցտեսություն  են ասելու, և իրենց  գծագրվածով  Հայաստանում  նոր իշխանություն  են ձևավորելու։  Իլֆի և Պետրովի  հանրահայտ  գործում  սրա լավագույն  ձևակերպումը տրված է. «почем опиум для народа?»։

Նախ ոչ մի երկրում նման սխեմայով իշխանություն չի փոխվում։ Դա քաղաքական տրամաբանություն չէ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի հայկական օրակարգ, գոնե այս պահին։ Ռուսաստանն ինքն այսօր գտնվում է լարվածության ուժեղ ճնշումների տակ՝ Ուկրաինա, ՆԱՏՕ, Արևմուտք, Թուրքիա և այլն, և դրանց հանգուցալուծման սցենարները առայժմ հստակ չեն։ Այս պայմաններում այն չի կարող ունենալ բոլոր խնդիրների վրա կենտրոնանալու  անհրաժեշտ ժամանակ և ռեսուրս։ Հենց նաև այդ պատճառով Ռուսաստանը, գոնե այս պահին, ցույց չի տալիս, որ այս կամ այն գործիքակազմով աշխատում է նոր հայկական վերնախավերի և իր համար բարենպաստ հանրային միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Իսկ առանց դրա անհասկանալի է, թե ինչպես պետք է իրագործել այս կամ այն ծրագիրը։

Կան շրջանակներ, ովքեր Մոսկվաներում նստած իրոք հավատում են այս տարբերակին ու սպասում, թե երբ կհնչի սպասված թանկագին զանգը ու նրանց կմատուցվի Հայաստանի հաջորդ իշխանություն լինելու առաջարկը։ Սա նույնպես հեքիաթների ժանրից է։

Այն, որ Մոսկվան ունի և ունենալու մեծ դերակատարում Հայաստանի հետագա զարգացումներում, կասկած չի հարուցվում և դա պայմանավորված է օբյեկտիվ իրականությամբ. Մոսկվան այսօր ապահովում է Հայաստանի, Արցախի ֆիզիկական անվտանգությունը, հայկական պետության գոյությունը։

Բայց, որպեսզի Մոսկվան Հայաստանում չտապալվի քաղաքականապես և չստանա նոր Վրաստան, այն պետք է ունենա հայկական օրակարգ, տեսլականներև դրանց շուրջ համախմբած հանրային շրջանակներ, որոնք պետական շահի գիտակցումով կհամախմբեն հասարակությանը։ Գուցե իմ տպավորությունը սուբյեկտիվ է, բայց այս պահին նման բան չկա։ Կա նաև հետադարձ կապի լուրջ խնդիր։ Ռուսներին հաջողվել է կանգնեցնել պատերազմը և փխրուն կայունացման բերել տարածաշրջանը, բայց նրանք շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանում նոր իրողություններ են, և իրենց դիրքերը նկատելիորեն սասանված են։ Ամենայն հավանականությամբ՝ Մոսկվան մշակում է իր համար տարածաշրջանային նոր տեսլական,   նոր ռազմավարություն։

Եվ ռուսները Հայաստանում ուզում են տեսնել այն ուժը, որը կկարողանա ապահովել Հայաստանի վերականգնումը, բայց և հիմնական գնահատականներում և տեսլականով կլինի համահունչ իրենց։ Հենց այդ ուժը Մոսկվան Հայաստանում չի տեսնում։ Անհատական մակարդակով Մոսկվան Հայաստանում ունի 1-2 վստահելի գործընկեր, բայց անհատական և ինստիտուցիոնալ հարթությունները տարբեր են։ Սա հայաստանյան փոփոխությունները արգելակող լուրջ խնդիր է։ Հետևաբար՝ այս ուղղությամբ հարցականները ավելի շատ են։

Ընդհանրապես, ռուսական գործոնի դերը Հայաստանի ապագայում շատ խորքային խնդիր է, և այն ունի առանձին քննարկման անհրաժեշտություն՝ պարզ իշխանության փոփոխության գաղափարից տարանջատված։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Ամենադիտված