Օմիկրոնը կլինի սովորական շրջանառվող գրիպի վիրուսի նման, մարդիկ կհիվանդանան ու կլավանան․ Զեյնալյան
Հասարակություն
«Այո, կորոնավիրուսի դեպքերի թիվը շատ բարձր է եւ դա մեծամասամբ օմիկրոն տեսակի շտամն է, որովհետեւ այն ունի բավականին մեծ տարածվածության ցուցանիշ, բայց դրան զուգահեռ մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է այլ շտամների համեմատ». Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց քպ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
«Եթե նկատել եք, այդքան բարձր հիվանդացության ցուցանիշի դեպքում մահվան թվերը եզակի են: Ըստ էության, մենք գնում ենք այնպիսի վիճակի, որ սա կլինի սովորական վիրուս, ինչպիսին գրիպի սեզոնային վիրուսն է: Վստահ եմ, որ կգնա դրան, մարդիկ կհիվանդանան, կլավանան սովորական հարբուխի տեսքով, եւ հոսպիտալացման կարիք մեծ մասամբ չի լինի»,-նշեց պատգամավորը:
Հարցին՝ որքանով են պատվաստումները արդյունավետ օմիկրոն շտամի դեպքում, Զեյնալյանը պատասխանեց.
«Չեմ հանդիպել այդպիսի վիճակագրության եւ չեմ կարող որեւէ տեղեկատվություն տալ: Մենք Հայաստանում ունենք բնակչության մոտ 40 տոկոսի պատվաստվածություն 2 դեղաչափով, բայց սա բավական ցածր ցուցանիշ է, որպեսզի չունենանք վիրուսի տարածում: Սա ընդամենը օգնում է, որ հոսպիտալացման դեպքերը պակասեն: Քանի դեռ չունենք 90 եւ ավել տոկոս պատվաստում, մենք ունենալու ենք համաճարկային իրավիճակ»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ եղած սահմանափակումները բավարար են, որ վերահսկելի պահեն վիրուսի տարածումը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ