Եթե մինչեւ երկուշաբթի բան չմտածեցին, մենք քայլեր կձեռնարկենք Ապահովագրական բյուրոյի դեմ. վարորդ
Հասարակություն
Այս ամեն ինչի մեղավորը Կենտրոնական բանկն է, որն ամենաթողության է տվել ապահովագրական բյուրոյին: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԿԲ-ի դիմաց ԱՊՊԱ վճարների դեմ վարորդների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի ղեկավար Արտակ Խաչատուրովը:
«Ապահովագրական ընկերություններն էլ մեղք չունեն, որովհետեւ այնքան են սահմանափակումներով բարձել, որ գնում են որոշակի քայլերի, որ պարտքերը փակեն: Դրա համար մեր ակցիան ուղղված է ԿԲ-ի դեմ: Երկուշաբթի թանկացումներն ուժի մեջ են մտնում, պատրաստվում ենք այդ օրը ապահովագրական բյուրոյին հիշեցնենք մեր շունչը: Եթե մինչեւ երկուշաբթի բան չմտածեցին, մենք էլ կմտածենք, համարժեք քայլեր կձեռնարկենք Բյուրոյի դեմ»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները չեն հավատում, որ ԿԲ շենքից որևէ մեկը իրենց կմոտենա, իրենց հետ կխոսի։ Դուռն էլ փակ է։
«Գիտեն ակցիայի մասին, տեղյակ են պահանջներին։ Ժամանակ կտանք, թող մտածեն»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ