Արամ Ա կաթողիկոսը և ԱՄՆ դեսպանը տեսակետներ են փոխանակել Լիբանան քաղաքական կյանքի վերաբերյալ
Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն Անթիլիասի Մայրավանքում ավելի քան մեկ ժամ տևած հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիի հետ: Հանդիպման ներկա է եղել դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Էթան Լինչը: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու Լիբանանի ներքին քաղաքական կեանքին վրայ: Այս շրջագծէն ներս տեսակէտներու փոխանակում տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետին ու դեսպանուհիին միջեւ։ Անոնք շեշտեցին յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւններուն կայացման, ինչպէս նաեւ ընկերատնտեսական կեանքը բարելաւումի առաջնորդող գործընթացներու կարեւորութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ