Հարցման տվյալներով մարդիկ ամենաշատը գոհ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից
Հասարակություն
Մեր քաղաքացիները Հայաստանում անցկացված հարցման ժամանակ նշել են, որ պետական մարմինների թվում ամենաշատը գոհ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից: Այս մասին տվյալներ է ներկայացրել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Խոսքը Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute (IRI)) Հայաստանում հարցման տվյալների մասին է։
Մասնավորապես, 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն անցկացված և 2022թ. հունվարի 31-ին հրապարակված հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68%-ը, մասնավորապես՝ շատ գոհ է 35%-ը, որոշ չափով գոհ՝ 33%-ը:
Միջազգային հանրապետական ինստիտուտը անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, եթե այդպիսիք կան:
Քաղաքացիներն այս հարցում ևս ամենաշատը (առավելագույն 30%ից 25%-ը) վստահում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ