ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը 

Դատավորները պետք է կարողանան որպես ինստիտուտ դեմ կանգնել իրենց ստորացմանը. մի պահ կանգնեն՝ կհաղթեն. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Մի բան հստակ է. պետության փլուզումը հնարավոր չէ կասեցնել միտինգային ելույթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրենսդիր  աշխատանքով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կա խնդիր՝ լայն հասարակության համար ձևակերպել ներկա վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակությունը  և սկսել գրագետ-համառ աշխատանք։ Կա նաև խնդիր՝ հասկանալ, թե ովքեր են քո դեմ աշխատելու, ովքեր են նաև առանց հասկանալու՝ «կողմ» քվեարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ և սկսել աշխատել  հետները։

Դատավորներ. ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն

Երկրում մոլեգնում է տգետ ավտորիտարիզմի սպառնալիքը։ Պետության պարտությունից հետո Նիկոլին հաջողվեց անձնապես հաղթել, և նա հիմա կառուցում է հստակ ավտորիտար համակարգ՝ դիմակայելու առաջիկա պրոցեսներին։

Հայաստանում պետական ինստիտուտների, հանրային պրոցեսների գռեհկացումը և մեկ մարդու ձեռքում կենտրոնացումը տեղի է ունենում միջազգային կառույցների լռության ներքո։ Այստեղ իլյուզիաներ պետք չէ ունենալ։ Լռելու են, քանի դեռ ունեն Նիկոլից կարևոր բաներ ստանալու ակնկալիքներ։

Սրա հետևանքով քանդվում է պետականությունը։ Ի՞նչ անել այդ դեպքում, ո՞րն է դիմադրության ռեսուրսը։

Կա երկու ռեսուրս՝ անհատական և ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն։ Անհատական մակարդակով կան տասնյակ հազարավոր արժանապատիվ մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարի։

Ինստիտուցիոնալ արժանապատվությունը և ինստիտուցիոնալ դիմադրությունը շատ կարևոր է, այն պայքարի ավելի՛ կազմակերպված փուլն է, և այն շա՛տ ավելի մեծ հնարավորություն ունի` կասեցնելու պետականության կազմաքանդումը։ Առ այս պահը` ինստիտուցիոնալ արժանապատվություն ցուցադրել են.

Մեդիան ՝ խմբագիրների և առաջատար լրագրողների մեծ մասը,

Փաստաբանական համայնքը,

ԱԳՆ համակարգի նախկին ղեկավար կազմը,

Եկեղեցին, հոգևոր դասը

Այդ ճանապարհին է  դատական համայնքը։

Իշխանությունը դատավորների հետ խոսում է շատ պարզ` եթե չկոտրվես, քեզ հետապնդելու եմ, կոտրվես՝ քեզ մարդուց սարքելու եմ անմռունչ անասուն։

Այս պայմաններում դատական համայնքը կարող է դիմադրել միայն ինստիտուցիոնալ արժանապատվության և ինստիտուցիոնալ դիմակայության միջոցով։ Անհատական մակարդակում այս խնդիրը շատերը լուծել են՝ Ալեքսանդր Ազարյան,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյան, ովքեր, գիտակցելով հետևանքները, այնուհանդերձ գնացին այդ ճանապարհով։ Ուրիշներն էլ են լուծել, բայց` հակառակ տրամաբանությամբ, և նրանք մեզ համար հիմա անհետաքրքիր են։ Դատավորները պետք է կարողանան որպես ինստիտուտ դեմ կանգնել իրենց ստորացմանը, իրենց ոչնչացմանը։ Մի պահ կանգնեն՝ կհաղթեն։ Մի պահ ցույց տան, որ գրպանային դատավորներին մերժում են՝ իրենք արդեն հաղթած են։

Նույնը պետք է աներ բժշկական հանրությունը, բայց չարեց, երբ պրոֆեսոր Արմեն Չարչյանին իշխանությունը ենթարկում էր բացահայտ խոշտանգման։ 

Առաջիկա զարգացումների տրամաբանությունն այնպիսին է, որ շատուշատ ինստիտուտներ, համայնքներ կանգնելու են այս խնդրի առաջ։

Այս պայմաններում կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական համակարգը յուրաքանչյուր դեպքում կանգնի նրանց կողքին և գեներացնի հանրային լայն աջակցություն։ Մարդիկ և ինստիտուտները պետք է տեսնեն, որ դիմադրելու դեպքում իրենք ստանալու են մեծ աջակցություն՝ քաղաքական-հասարակական ինստիտուտներից և մեդիայից, հասարակությունից։ Այստեղ կա տապալած գործի տպավորություն։

Չի բացառվում, որ դիմադրության որոշ ինստիտուտներ պարտվեցին, զիջեցին նաև այդ պատճառով։ Բայց դա հավի ու ձվի պատմության պես մի հարց է։

Օրինակ` պետհամալսարանի բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ լավ քաղաքացիներ են, ազնիվ ու հայրենասեր մարդիկ, բայց համալսարանը և այլ բուհեր չկարողացան դիմադրել ՔՊ-ական սառանչային։ Համալսարանը, որը միշտ համարվել է ազգային-առաջադիմական մտքի դարբնոց, մի պահից հանձնվեց։

Մյուս կողմից` մենք տեսել ենք, որ պետության զինվորական էլիտան կարող է ստորագրել «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» տողերի տակ, և օրեր անց ոտքի վրա դիմավորել այդ ուղերձի հիմնական հասցեատիրոջը։

Ինստիտուցիոնալ արժանապատվությունը չափազանց կարևոր գործոն է այս մղձավանջից դուրս գալու համար։ Համալսարանի և մյուս բուհերի դասախոսների ճնշող մեծամասնությունը տներում մերժում է այս իշխանությանը։ Բայց այդ «խոհանոցային դիմադրությունը» շատ ավելի թույլ է, քան` որպես ինստիտուտ դիմադրությունը։

Բայց և կրկին ուզում եմ շեշտել, որ այստեղ կա զգայուն բալանսի խնդիր։ Քաղաքական լիդերների և քաղաքական պրոցեսների ուժը պայմանավորելու է  ինստիտուցիոնալ դիմադրության ուժը, և` հակառակը։

Հայաստանում դիմադրության պրոցեսը ոչ թե միտինգի խրոխտ ելույթով պետք է լինի,  այլ` գրագետ աշխատանքով։ Ինստիտուցիոնալ դիմադրության (արժանապատվության հենքի վրա) կազմակերպումը հաջողության առանցքային պահն է։

Նոյեմբերի 9-ից հետո պետական, հանրային, հասարակական, գիտակրթական, մշակութային, համայնքային գրեթե բոլոր ինստիտուտները Հայաստանում և սփյուռքում պահանջում էին Նիկոլի հրաժարականը, իսկ քաղաքական լիդերները չկարողացան այդ հաղթած պարտիան ավարտին հասցնել՝ նաև այն պատճառով, որ չկարողացան, չուզեցին, չկարևորեցին այս ինստիտուտների հետ աշխատանքը, չհասկացան հանրային պրոցեսներում հանրային ինստիտուտների դերը։ Որպես փուլ` դա արդեն պատմություն է, բայց որպես առաջիկա պրոցեսների նյութ՝ այն ունի սխալները ընկալելու և դրանք չկրկնելու սուր պահանջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Ամենադիտված