Ստեփանավանի քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու կիսահոշոտված դի
Հասարակություն
Փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, դի կա:
Փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ