Մայրը փայտով քշել է ընձառյուծին և փրկել վեցամյա դստերը
ԱյլՀնդկական Ուտար Պրադեշ նահանգի Գերդա գյուղի բնակչուհին փայտով քշել է ընձառյուծին, որը հարձակվել էր իր վեցամյա դստեր վրա և փրկել նրան։ Այս մասին հայտնում է India Times-ը։
Ընձառյուծը հարձակվել է վեցամյա աղջկա վրա, երբ նա խաղում էր բակում: Կենդանին ցատկել է երեխայի վրա և փորձել իր հետ տանել նրան։
Այդ պահին աղջկա մայրը՝ Ռինա Դևին մաքրում էր տունը։ Կինը լսել է դստեր ճիչը, զինվել փայտով ու հարձակվել ընձառյուծի վրա։ Կենդանին դեպքի վայրից փախուստի է դիմել։
Միջադեպի հետեւանքով աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել դեմքին եւ գլխին։ Նա հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ երեխայի վիճակը ծանր է։
Տեղեկանալով դեպքի մասին՝ դեպքի վայր են ժամանել անտառտնտեսության վարչության ներկայացուցիչները։ Ենթադրաբար, ընձառյուծը գյուղ է եկել Նանպարա արգելոցից։