«Տերտերի գործը»․ Ադրբեջանում Քառօրյա պատերազմից հետո զինվորականներին խոշտանգած 4 անձ է ձերբակալվել
Ադրբեջան«Տերտերի գործի» հետաքննության շրջանակում ձերբակալվել են զինվորականներին խոշտանգումների, ապօրինի ազատազրկման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվողներ։ Այս մասին Azeri Daily-ին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։
Արդարադատության են ենթարկվել Վուսալ Ազիզ օղլու Ալեսքերովը, Ռուստամ Չերքեզ օղլու Ալեսքերովը և Ռամիլ Ֆարիզ օղլու Գարաևը, ովքեր քրեական գործի քննության ընթացքում մեղավոր են ճանաչվել խոշտանգումների մեջ (խոշտանգում, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերելու կամ պատիժ իրականացնելու մեջ):
Նախաքննության շրջանակներում նաև բերման է ենթարկվել Ախունդով Ֆուադ Արազի օղլուն (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հոդվածով)։
Բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։