Մորգենշտերնը ծիծաղել է ՌԴ ՆԳՆ-ի աշխատակիցների վրա իր դեմ գործ հարուցելուց հետո
ԺամանցՌեփեր Մորգենշտերը ծիծաղել է ներքին գործերի նախարարության աշխատակիցների վրա, որոնք իր դեմ թմրանյութերի քարոզչության վերաբերյալ վարչական գործ էին հարուցել։ Ռեփերն իրավիճակի մասին խոսել է ինստագրամյան էջի Stories բաժնում։
«Բուսաբանների մի ամբողջ խորհուրդ՝ գիտնականներ, որոնք բույսեր են ուսումնասիրում, հավաքվել են՝ ուսումնասիրելու դաջվածքս եւ հանգելու եզրակացության, որ կանեփ է պատկերված։ Այդ դաջվածքը հինգ տարվա պատմություն ունի, ստացվում է՝ ես հինգ տարի աշխարհի բոլոր սահմաններում թմրանյութե՞ր եմ անցկացրել»,- ասել է նա։
Մորգենշտերնը «շնորհակալություն» է փոխանցել մարդկանց, որոնք հարուցել են գործը, քանի որ այն բարձրացրել է իր տրամադրությունը։ Ռեփերը նաեւ կատակել է, որ եթե ատրճանակի տեսքով դաջվածք աներ, իրեն կմեղադրեին զենքի ապօրինի շրջանառության մեջ։