ԱՀ ԱԺ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 16-ին, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրությանհետ կապերի բաժնից:
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդամները և ԱՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել ԱՀ ԳԽ առաջին նախագահ, Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի հիշատակին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)