Ադրբեջանն ուզում է մեր հոգևոր հայրենիքը մեզնից օտարի․ ՀՅԴ-ական
Հասարակություն
Ադրբեջանն ուզում է մեր հոգևոր հայրենիքը մեզնից օտարի: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դեիմաց ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներից մեկը: Նրանք բողոքի ակցիա են իրականացնում՝ Արցախի հայկական մշակութային հուշարձանների ինքնությունը պահպանելու պահանջով։
«Արցախի մշակութային արժեքների և կոթողների ինքնությունը չի վիճարկվել, վիճարկելի չէ և ապագայում չի կարող վիճարկվել: Արցախը մեզ համար անվտանգության երաշխավոր տարածք լինելուց բացի, նաև սրբազան, հոգևոր հայրենիք է և այս մասին կարող է հաստատել արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայորդի»,- նշեց ցուցարարը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ