Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան Աբրահամյան Ավինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունեն Արփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը» Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի» Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենք Պեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայում Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ Ինչ իրավիճակ է Լարսում Լույս չի լինի. հասցեներ Բժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին 

Ուրիշ երկրում աշխատանքի հերոսի կոչում կտային, իսկ մեզ մոտ հեռացման հրաման են տալիս

Քաղաքական

Մեր զրուցակիցն է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, որի հետ խոսել ենք  աղմկահարույց մի դատական գործընթացի մասին, որը կարծես թե ինչ-որ վերջնակետի հասնելու միտում չունի:

-Պարոն Գաբրիելյան, ե՞րբ սկսվեց և ինչու՞ տևական ժամանակ է, ինչ չի ավարտվում և հանգուցալուծվում այս թնջուկը:

-Նախ շնորհակալ եմ լրագրողական այս հետաքրքրության համար և ասեմ, որ գործընթացը դատական առաջին երկու ատյաններով ավարտված է, ավելին՝ այն իմ օգտին է ավարտված:

Ես շահել եմ այն դատական հայցը, որը ինքս էի նախաձեռնել: Եթե մի փոքր հետ գնանք, ասեմ, որ ամեն բան սկսվել է, թերևս 2020թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ այն ժամանակվա ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ինձ խիստ նկատողության հրաման տվեց: Ինչը, ես համարով անհիմն և անարդար,  վիճարկեցի Առաջին ատյանի դատարանում:

Այնուհետև նույն թվականի նոյեմբեր ամսին, 3 օրվա տարբերությամբ ևս երկու հրաման եղավ, որից մեկը՝ ևս խիստ նկատողության, իսկ մյուսը՝ հեռացման: Բնականաբար այս երկու հրամանները նույնպես իմ կողմից վիճարկվեցին Առաջին ատյանի դատարանում:

2021թ-ի սեպտեմբերի 3-ին, Դատարանի վճռով երեք հրամաններն էլ ճանաչվեց անվավեր և պարտավորեցրեց նախարարին՝ ինձ, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն վերականգնել իմ պաշտոնին և վճարել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով:

-Այսինքն, այս պահին դուք վերադարձել եք տնօրենի ձեր պարտականություններին:

-Ոչ: Քանի որ նախարարությունը համաձայն չլինելով դատարանի վճռի հետ, այն բողոքարկեց Քաղաքացիական վերաքննիչ դատարան, որն էլ 2022 թ. փետրվարի 10-ին որոշեց բողոքը մերժել և Առաջին ատյանի որոշումը թողնել անփոփոխ, այսինքն նաև Վերաքննիչ դատարանը գտավ, որ ես պետք է վերադառնամ իմ աշխատանքին: Բայց քանի որ օրենքը թույլ է տալիս պատասխանող կողմին կրկին վիճարկել որոշումը, դրա համար այս հարցը դեռևս առկախ է….

-Կարող ենք ենթադրել, որ շուտով արդարությունը կվերակագնվի և դուք կշարունակեք ձեր գլխավորած կազմակերպության աշխատանքները, որոնք կիսատ են մնացել:

-Որ արդարությունը ուշ թե շուտ վերակագնվելու է, անգամ մեր երկրում, դրանում ոչ մի կասկած չունեմ: Առավել ևս , որ այս ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի փոփոխություն և նախարար է նշանակվել Հակոբ Սիմիդյանը: Առաջիկայում պարզ կդառնա, նոր նախարարը կշարունակի՞ հնի գործելաոճը՝ անիմաստ պայքարելով ավելի բարձր ատյանի դատարանում, թե կանցնենք արդեն ողջամիտ աշխատանքի:

Այնպիսի տպավորություն է, կարծես այս պետությունը ոչ մի կերպ չի ուզում հաշտվել դատարանների արդարացի և օրինական որոշումների հետ:

-Ի դեպ, մեր նախնական զրույցի ժամանակ, թվարկում էիք ոլորտում ձեր կողմից կատարված բարեփոխումները, դրանք բավական տպավորիչ էին: Ամփոփ կարող եք ներկայացնել մեր ընթերցողների համար, ևս մեկ անգամ:

-Նախ ուզում եմ նշել, որ կարճ ժամանակ եմ եղել տնօրենի պաշտոնում, նշանակվել եմ 2018թ-ի մարտի 7-ին՝ իշխանափոխությունից շաբաթներ առաջ: Իսկ դրանից առաջ մի փոքր շրջան եղել եմ տնօրենի պաշտոնակատար, այդ ընթացքում կատարվել են հսկայածավալ աշխատանքներ՝ գիտության, պահպանության, կազմակերպության ֆինանսական, տեխնիկական և հիմնական միջոցների ավելացման, կրթական և այլ բնագավառներում:

Մասնավորապես՝ մի շարք տեղական և միջազգային գիտական հանդեսներում հրապարկվել են գիտական աշխատություններ՝  ՊՈԱԿ-ի տարբեր հիմնարկների վերաբերյալ, ստեղծվել էր լաբարատորիա, որը այսօր ցավոք չի գործում, որտեղ կատարվում էին տարբեր փորձարկումեր և ուսումնասիրություններ: Տպագրվել են մի շարք տեղեկատվական գրքույկներ: Մատենադարանի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ «Որդան Կարմիր» արգելավայրը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող տարածքների ցանկում։

Վերանորոգվել էր «Ջրվեժ» անտառպարկի վարչական շենքը, տեղադրվել էր մուտքավճարի գանձման համար տաղավար, նմանատիպ տաղավար տեղադրվել էր նաև նաև Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում։

Տեղադրվել էին նաև տաղավարներ՝ Բերդի «Սորաններ» դենդրոպարկում և «Որդան Կարմիր»  արգելավայրի երկու տեղամասերում, որոնք հանդիսանում էին, որպես վարչական շենքեր։ ՊՈԱԿ-ի արտաբյուջեն ավելի քան 600 տոկոսով ավելացվել էր, հիմնականում Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկում և Ջրվեժ անտառպարկում մուտքավճարներ սահմանելով:

Երկու վայրերում էլ տեղադրվել էին ՀԴՄ սարքավորումներ, անվտանգության տեսախցիկներ:

Ստեղծվել էին լրացուցիչ աշխատատեղեր, տնկվել 50,000-ից ավելի ծառեր և թփեր, տնկարանային տնտեսություններում ձևավորվել էին տարեկան շուրջ 30,000  բարձրարժեք տնկանյութերի բազա, որոնց մի մասով կատարվում էին լրացման աշխատանքներ, իսկ որոշակի հատվածն էլ վաճառում էինք` գումարը կրկին մուտք էր արվում ՊՈԱԿ-ի արտաբյուջե։

Ընթացիկ աշխատանքներից էր նաև մեր ենթակա հիմնարկներում աղբամանների, նստարանների, բիո զուգարանների տեղադրումը։ Բոլոր աշխատակիցների համար ձեռք բերվեց պարտադիր բժշկական ապահովագրության փաթեթներ (CNF-ի համաֆինանսավորմամբ 50/50)։

Ձեռք էին բերվել նաև հիմնարկների աշխատակիցների համար աշխատանքային միանման համազգեստներ, հակահրդեհային և աշխատանքային այլ պարագաներ: CNF և WWF միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, վերջիններիս կողմից տրամադրվել էր  հակահրդեհային և այլ կարողությունների մեծացմանը ուղղված տարբեր գործիքներ, հանդերձանքներ և մեքենաներ ( 2 հատ պիկապ և 1 հատ հրշեջ):

UNDP միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում, կրկին տրամադրվել էր հակահրդեհային պարագաներ, իսկ շուրջ 20,000 հատ բարդիներ մեր կողմից աճեցվել և տրամադրվել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Սա մի փոքր մասն է, որն այժմ հանպատրաստից ներկայացրի, այս բոլորը հնարավոր եղավ իրականացնել ՊՈԱԿ-ի արտաբյուջեի շեշտակի աճի և միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ։

-Նմանօրինակ աշխատանքային պարտականություններ կատարողին և նման արդյուքներ ապահովողին ուրիշ երկրում, թերևս աշխատանքի հերոսի կոչում կտային, իսկ այստեղ ահա հեռացնում են աշխատանքից, աբսուրդ է: Ի՞նչ եք կարծում, արդյոք այս ամենը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, հաշվի առնելով  այն հանգամանքը, որ դուք հանդիսանում եք ՀՅԴ անդամ:

-Ցավոք, արդեն ոչինչ չեմ կարող բացառել, կարծում եմ առաջիկայում նախարարության կողմից կատարվելիք գործողությունները թույլ կտան առավել հիմնավոր եզրահանգման գալ, քանի որ թե՛ աշխատանքային, թե՛ իրավական, թե՛ մարդկային և բարոյական  տեսանկյունից, որևէ խնդիր չի կարող լինել:

-Ինչ-որ բան կցանկանայի՞ք ավելացնել:

-Ուղղակի կցանականայի շնորհակալություն հայտնել բնապահպանության ոլորտի շատ մարդկանց, որոնք միշտ մեծ հետաքրքրություն և սրտացավություն են դրսևորում այս գործընթացին, ինչպես նաև իրավաբանական հարցերում ինձ աջակցող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակին և Ատովմյան փաստաբանական ընկերությանը:

Հ.Գ. Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում հետևյալ հիմնարկները՝  «Էրեբունի» պետական արգելոցը, «Որդան Կարմիր», «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զիկատար» պետական արգելավայրերը, Ստեփանավանի «Սոճուտ», Իջևանի «Իջևան», Բերդի «Սորաններ», Վանաձորի «Ժ. Սարուխանյանի անվան» դենդրոպարկերը և «Ջրվեժ» անտառպարկը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան ԱբրահամյանԱվինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունենԱրփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը»Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի»Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենքՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայումԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացիԵրկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամԻնչ իրավիճակ է ԼարսումԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ 2 մլրդ 407 մլն դրամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նորոգման համար (տեսանյութ)16-ամյա վարորդը «Մերսեդես»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել Է. ՌԴԱվերածություններ Գեղարոտում ուժգին քամու հետևանքով․ տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք կհաղթահարեն խոչընդոտները և կօգտվեն հաջողակ հնարավորությունից սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Իսրայելից վերջին երեք տարում գրեթե 1,4 հազար բժիշկ է հեռացել․ տասնամյակի ընթացքում ցուցանիշն աճել է 94%-ով
Ամենադիտված