Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 324 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Հասարակություն
Հայաստանում մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 հազար 156 դեպք, որից 402 հազար 916-ը`առողջացած, 8478-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7150 բուժառու, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 4076 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, առողջացել է 1239 քաղաքացի, արձանագրվել է մահվան 17 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 898 հազար 664-ի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ