5000 զոհված կլինի այնքան ժամանակ, մինչեւ հայտնվի զոհվածների անվանական ցուցակը. Հայկ Մամիջանյան
Հասարակություն
Բոլոր նրանք, ովքեր զուգահեռներ են անցկացրել 2016-ին 800 հեկտար տարածքի կորստի եւ 2020-ին մոտ 10 000 քառակուսի կիլոմետրի միջեւ, ինչպես երեկ արվեց այս ամբիոնից, 5000 մարդու կորուստը աննշան են համարում։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Այս հայտարարությունն իշխող մեծամասնության պատգամավորների դժգոհությունն առաջացրեց, սակայն Մամիջանյանը իրենը պնդեց։
«Այո, ես 5000 թիվը կնշեմ այնքան ժամանակ, մինչեւ զոհվածների անվանական ցուցակը հայտնվի։ Կա մի անհերքելի փաստ։ Այստեղ, մասնավորապես, քննարկվեց, թե ինչպես են նախկինում կոչվել ազատագրված այս կամ այն տարածքները։ Դրանք մեկ «բուֆերային գոտի» են կոչվել, մեկ՝ «անվտանգության գոտի» եւ այլն։ Գիտեք, այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպես են կոչվել այդ տարածքները։ Էականն այն է, որ մեր ժամանակներում այդ տարածքները մերն են եղել»,- ասաց ընդդիմադիրը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ