Գեղարքունիքի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ
Հասարակություն
Գեղարքունիքի մարզում, չնայած մարտի 10-ի գիշերային ժամերին տեղացած ձյանը, անցանելի են բոլոր ճանապարհները, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի, որը փակվել է առատ ձյան տեղումների եւ բքի պատճառով։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան տեղումները Գավառում, Ճամբարակում եւ Մարտունիում կազմել են 5, Սեւանում՝ 15, Վարդենիսում՝ 10-20 սանտիմետր։ Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները սկսվել են գիշերային ժամերից եւ այժմ էլ ընթացքի մեջ են։ «Ձյան տեղումները, բացառությամբ Սեւանի տարածքի, մարտի 10-ի առավոտյան դադարել են, իսկ հանդարտ եղանակը հնարավորություն է տվել, որպեսզի ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն ընթանան առանց խոչընդոտների։ Բոլոր ուղղություններում ապահովված է ճանապարհների անցանելիությունը, աշխատանքներ են տարվում նաեւ Վարդենյաց լեռնանցքում եւս երթեւեկությունը վերականգնելու ուղղությամբ»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ