Լիսագոր, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհները, «Բովուրխանի» ոլորանները ձյան պատճառով դժվարանցանելի են
Հասարակություն
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ տեղացած ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը, գրում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։
Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ «Զանգեր» -Սարավան հատվածում բուք է և մառախուղ։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Բոլոր ուղղություններում կատարվում է մաքրման աշխատանքներ:
Ներքին գործերի նախարարությունը վարորդներին հորդորում և խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ