Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ Գալյան Մեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետո Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհեր ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. Գալյան Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում ՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վեր 2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ Bloomberg Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Վարդևանյան Ռուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից Արաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմն 

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց՝ առանց նախապայմանների․ Էդուարդ Աղաջանյան

Քաղաքական

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց՝ առանց նախապայմանների, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Հայաստանի դիրքորոշումը բավականին կոնստրուկտիվ է, որը կայանում է հետևյալում․ կրկնում եմ՝ հայկական կողմը պատրաստ է քննարկել, ըստ էության, ցանկացած հարց, բայց կարևորագույն նախապայմանը նախապայմանների բացակայությունն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ տված հարցազրույցում Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ դիրքորոշումը բանակցությունների սեղանին եղել է հենց Արցախի հայության անվտանգ ապրելու իրավունքն իրենց ծննդավայրում և լրագրողի հակադարձմանը, թե արդյոք հնարավոր է Ադրբեջանի կազմում, նա արձագանքել էր՝ ասելով, թե իր կարծիքով «պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի և դրան` վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։

Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հարցին, թե որքանով է տրամաբանական և նպատակահարմար բոլոր հարցերի քննարկումը մեկ փաթեթով՝ սահմանազատում և սահմանագծում, տրանսպորտային ուղիների բացում, խաղաղության պայմանագիր, Էդուարդ Աղաջանյանն ասել է․

«Իմ կարծիքով՝ նպատակահարմար չէ, դրա արդյունքում գործընթացը էլ ավելի կոմպլեքս կդառնա։ Եվ եթե տվյալ պարագայում գործընթացները առնվազն գործառնական առումով իրարից անկախ են եղել, այդ պարագայում, կարծում եմ, մի գործընթացը կսկսվի մյուսով պայմանավորվել, ինչը բնականաբար էլ ավելի կբարդացնի վերջնական համաձայնության գալու հավանականությունը»։

Էդուարդ Աղաջանյանը նաև նշել է, որ Հայաստանն այժմ սպասում է Մինսկի Խմբի արձագանքին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու վերաբերյալ իր դիմումին։

«Կարծում եմ, որ սա շատ կարևոր նախաձեռնություն էր ․․․ Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի հետ մեր բանակցությունները և առհասարակ երկխոսությունը տեղի է ունենում ծայրահեղ անվստահելի, կամ եթե կուզեք, վստահության մթնոլորտի բացակայության պայմաններում։ Եվ դա ունի շատ հստակ պատճառներ»,– ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանը մշտապես խնդիրներ է առաջացրել բոլոր հայտարարություններից բխող պարտավորությունների կատարման հարցում։

Պատգամավորը նշել է նաև, որ Հայաստանը պետք է առավելագույնը անի, որպեսզի հասնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ «Բայց այս օրակարգը միայն մենք չէ, որ պետք է սպասարկենք։ Եվ այն իրավիճակը, որն այսօր առկա է, ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարածաշրջանում մնացած խաղացողները, և տվյալ պարագայում Ադրբեջանը, ևս պետք է իրապես շահագրգռված լինի իրական խաղաղության հաստատմամբ։ Մեր առաքելությունը կայանում է նաև նրանում, որ մենք Ադրբեջանին ներքաշենք այս օրակարգի մեջ՝ փորձելով օգտագործել բոլոր հնարավոր գործիքները, այդ թվում դիվանագիտության ոլորտում»,– ասել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են իրավական փոխօգնության հուշագրի կնքումը․ ԳալյանՄեգան Մարքլն առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել հոր տնային կալանքից հետոՊենտագոնը 85 միլիոն դոլար է կորցրել F-35 կործանիչների պահեստամասերի վրաՆման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհերԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. ԳալյանԲանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն ԹուրքիայումՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վերՆոր մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ BloombergԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ ՎարդևանյանՌուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերիցՀեգսեթը մամուլի ասուլիս կհրավիրի իմպիչմենտի սպառնալիքի ֆոնինԱրաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմնՍիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել էՀամպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքըՌուսական պատվիրակությունը չի պլանավորում հանդիպել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄԷ-ումՊահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ ՍուրենյանցՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըThe Atlantic. Թրամփը Բայդենին ասել է, որ նրանք կարող են ընկերներ լինելՀայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել ՀունաստանումԱրաբական կոալիցիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող բենզալցակայանին և նավթային ընկերության շենքին«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԿալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե ՎարդանյանՀայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. ԳալյանFT. Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում վերսկսել պատերազմը Իրանի դեմ Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան«Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջՌուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկՍարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականումԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվելԻրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռներըԿրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԻրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը ԱՄՆ-ը ցանկանում է իմանալ՝ արդյոք Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի համար հավաքական պաշտպանության երաշխիքներըՎրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՊետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունումՄակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախում են հայտնվել Նովգորոդի մարզն ու Սևաստոպոլը«Ուժեղ Հայաստան». Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը իշխանությանն էՖիլիպիններում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղել է վեց օտարերկրացիՌուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ դադարեցնելու Իսրայելին զենքի համար նախատեսված գումարների փոխանցումը Թրամփը UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՔրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրըՏիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթող
Ամենադիտված