Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհեր ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. Գալյան Բանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն Թուրքիայում ՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վեր 2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ Bloomberg Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Վարդևանյան Ռուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից Արաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմն Սիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել է Համպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքը Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ Սուրենյանց 

Ի՞նչ են «մտածում» Հայաստանի տնտեսության պատասխանատուները

Բլոգոսֆերա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նորից ուշանում է հակաճգնաժամային կարգավորման ծրագիրը՝ օբյեկտիվ իրավիճակին համարժեք, առավելապես կանխարգելման բնույթ ունեցող և անդառնալի տնտեսական կորուստներն կանխող, այլ ոչ թե հետևանքների հետևից գնացող։

Իսկ ի՞նչ է «մտածում» Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Թերևս մտածում է՝ այս անգամ ինչպես պետք է մոլորեցնի հանրությանը և արդարանա։ COVID-19-ը էլ ակտուալ չի․ շատ է դժվարացել դրա վրա սեփական ձախողումների հետևանքները բարդելը։

Անցնող վարքագծից պարզ է նաև՝ հիմա էլ մտքում արդեն ունեն և կամաց-կամաց ասպարեզ են բերում «արդարացման» նոր թեզը․ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները։

Զուգահեռաբար, մեր երկրում օր-օրի ծառանում են իրավիճակին ոչ համարժեք գործելու կամ անգործության նոր հետևանքները, վերջերս տրված նախընտրական չիրականացվող հերթական խոստումները՝ մակրոտնտեսական կայունություն, 2022 թվականին 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետական բյուջեի եկամուտների էական աճ, կապիտալ ներդրումների 60 տոկոսանոց աճ, գնաճի զսպում և այլն։

Կառավարությունը «մտածում» է, իսկ Կենտրոնական բանկն այսօր ստիպված եղավ հերթական անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս անգամ արդեն աննախադեպ չափով՝ մի անգամից 1,25 տոկոսային կետով բարձրացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և այն սահմանվեց 9 տոկոս։

Պարզ ասած՝ ահագնացող գնաճը զսպելու համար թանկացնում են պարտքով տրվող փողը՝ ապախթանելով տնտեսական ակտիվությունը, մարդկանց եկամուտների և բարեկեցության աճի իրական հնարավորությունները։

Լավ օրից չի։ ԿԲ-ի խուսանավելու ժամկետն այս տարի լրանում է։ Օրենքով է ամրագրված, որ արդեն 2022 թվականին ԿԲ-ն պարտավոր է գնաճի միջին ցուցանիշը վերադարձնել թիրախավորված մակարդակին՝ 4 +/-1,5 տոկոս։

Ակնհայտ է, որ շատ բարդ է լինելու գնաճի այս նոր ալիքի զսպումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անընդհատ բարձրացնելով, արտարժույթային պետական պահուստները մաշեցնելով և արտաքին պարտքը հետևողականորեն ավելացնելով։

Ձախողման փաստացի ռիսկը շատ բարձր է, իսկ տնտեսական անդառնալի կորուստներն անխուսափելի են։

Նման իրավիճակներում հակաճգնաժամային կանխարգելիչ ծրագրի ողջ ծավալով, օր առաջ գործադրումն այլընտրանք չունի, որին հակացուցված են պոպուլիզմը և պոպուլիստները։

Հակառակը ևս պարզ է․

Հայաստանի տնտեսական հյուծումը շարունակվելու է նոր թափով, անդառնալի կորուստներով, որն իր հերթին հանգեցնելու է բնակչության կյանքի որակի շարունակական նվազման, զուգահեռաբար՝ գործազրկության և աղքատության աճերի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պենտագոնը 85 միլիոն դոլար է կորցրել F-35 կործանիչների պահեստամասերի վրաՆման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում. Գալյանը՝ ՔԿՀ-ում մահացած Արսեն Գևորգյանի մասինԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ բախվել է ավելի քան 50 մեքենա, կան զոհերԱՊՀ երկրների արդարադատության նախարարների 20-րդ հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի հետագա ուղղությունները. ԳալյանԲանտում ընդդիմադիր գործիչ է մահացել. Պուտին–Զելենսկի հանդիպում, պայթյուն ԹուրքիայումՄԱԿ-ը հաստատել է Ուկրաինայում 17 968 խաղաղ բնակչի մահը՝ պատերազմի սկզբից ի վերՆոր մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում կայանալիք բանակցություններից2026-ին Ռուսաստանում ուկրաինական հարվածներից զոհվել է առնվազն 487 խաղաղ բնակիչ․ BloombergԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ ՎարդևանյանՌուսաստանում երկաթուղային կամուրջն ինքնուրույն փլուզվել է․ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերիցՀեգսեթը մամուլի ասուլիս կհրավիրի իմպիչմենտի սպառնալիքի ֆոնինԱրաղչին հերքել է Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպումը՝ լուրերն անվանելով անհիմնՍիսիանում խախտումներ են հայտնաբերվել գազալցակայաններում․ շահագործումը դադարեցվել էՀամպի. Հնդկաստանի ջունգլիներում գտնվող քարե քաղաքըՌուսական պատվիրակությունը չի պլանավորում հանդիպել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄԷ-ումՊահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքների անկախ և անաչառ քննություն․ ՍուրենյանցՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըThe Atlantic. Թրամփը Բայդենին ասել է, որ նրանք կարող են ընկերներ լինելՀայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել ՀունաստանումԱրաբական կոալիցիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող բենզալցակայանին և նավթային ընկերության շենքին«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակումԿալանավայրում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել. ՔԿԾԹրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Դուք այսօր մարդ եք սպանել. Քրիստինե ՎարդանյանՀայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. ԳալյանFT. Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում վերսկսել պատերազմը Իրանի դեմ Ինտիմ տեսանյութի միջոցով շորթել է 500 հազար դրամ, ապա սպանել երեք անձի․ գործն ուղարկվել է դատարան«Օրենքով գող»-ի որդին մեղադրվում է շորթման մեջՌուսաստանը Ուկրաինացի ԵԱՀԿ աշխատակցին տեղափոխել է բժշկական ուղղիչ հիմնարկՍարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականումԼևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվելԻրանի հարվածի վտանգը հասել է Մեծ Բրիտանիա․ ԱՄՆ-ը տարհանել է ռազմական ինքնաթիռներըԿրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԻրանը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը ԱՄՆ-ը ցանկանում է իմանալ՝ արդյոք Ռուսաստանը կընդունի Ուկրաինայի համար հավաքական պաշտպանության երաշխիքներըՎրաստանը արտաքսել է ավելի քան 90 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՊետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունումՄակրոնը ողջունել է Ռիների թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախում են հայտնվել Նովգորոդի մարզն ու Սևաստոպոլը«Ուժեղ Հայաստան». Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը իշխանությանն էՖիլիպիններում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղել է վեց օտարերկրացիՌուբիոն հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ դադարեցնելու Իսրայելին զենքի համար նախատեսված գումարների փոխանցումը Թրամփը UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է դառնալ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարՈր հասցեներում այսօր ջուր չի լինիՔրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է 81-ամյա գրողը դարձել է Բուքերյան մրցանակի պատմության ամենատարեց դափնեկիրըՏիգրան Համբարձումյանը՝ «WCF Crete Rapid Challenge 2026» մրցաշարի հաղթողCBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը Կալանավայրում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով
Ամենադիտված