Ուկրաինայի հետ բանակցություններում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը
ԱշխարհՌուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն։
«Բոլոր հարցերը քննարկվում են ընդհանուր առմամբ, այդ թվում՝ պատժամիջոցների հարցը»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել շփումներն Ուկրաինայի հետ ԱԳ նախարարների մակարդակով՝ Թուրքիայի մասնակցությամբ։
Նրա խոսքով, այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների՝ Թուրքիայի մասնակցությամբ նոր հանդիպումների թեման դեռ չի քննարկվել, սակայն բոլոր կողմերը կարծում են, որ դա օգտակար կլինի։
Մինչ այս Լավրովն ասել էր, որ Մոսկվայի և Անկարայի մոտեցումները Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ չեն համընկնում։ Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը, չնայած տարբեր տեսակետներին, գնահատում է Թուրքիայի մոտեցումը։