Պուտինը հայտարարել է Արևմուտքի համաշխարհային գերիշխանության ավարտի մասին
ԱշխարհԸնթացիկ իրադարձությունները գիծ են քաշում քաղաքականության և տնտեսության մեջ Արևմուտքի համաշխարհային գերիշխանության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չորեքշաբթի՝ մարտի 16-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ավելին, դրանք (ընթացիկ իրադարձությունները - խմբ) կասկածի տակ են դնում տնտեսական մոդելը, որը պարտադրվել է զարգացող երկրներին և ամբողջ աշխարհին վերջին տասնամյակների ընթացքում», - հավելել է նա:
Բացի այդ, նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը չեն կիսում այն երկրները, որտեղ ապրում է աշխարհի բնակչության կեսից ավելին։