ՆԱՏՕ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պաշտպանության ծրագրեր մշակել
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի պաշտպանության նախարարները սկսել են Ռուսաստանի դեմ պաշտպանվելու ընդլայնված ծրագրեր մշակել ցամաքում, երկնքում, ծովում և կիբերտարածությունում։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի կոլեկտիվ զսպման միջոցները և ավելացնի ուժերը դաշինքի արևելյան հատվածում։ Հաջորդ շաբաթ տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին անհապաղ պատասխանը և այն փոփոխությունները, որոնք դաշինքը պետք է ներդնի իր անվտանգության կազմակերպման մեջ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային։
Նախարարի խոսքով` Կիևին զենքի մատակարարումները կիրականացվեն տարբեր ուղղություններով։