Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության վերաբերյալ
ԱշխարհՌուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում, որն սկսել է փետրվարի 24-ին։ Համապատասխան որոշումը չորեքշաբթի՝ մարտի 16-ին, կայացրել է Արդարադատության միջազգային դատարանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն, ով ընթերցեց որոշումը, ասաց, որ դատարանը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունը, «որի նպատակը և խնդիրն Ուկրաինայի Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում ենթադրյալ ցեղասպանությունը կանխելն ու պատժելն է»։
Նա նաև կոչ է արել հակամարտող կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սրել հակամարտությունը՝ հիշեցնելով, որ միջանկյալ միջոցների մասին դատարանի որոշումը պարտադիր է։