ՈւԱԾ-ն Արևմուտքի աջակցությամբ պատրաստվում է թունավոր նյութերով սադրանքի. ՌԴ ՊՆ
ԱշխարհՌԴ ՊՆ-ն հաստատ գիտի, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն, արևմտյան երկրների աջակցությամբ, պատրաստվում է Ուկրաինայի խաղաղ բնակիչների դեմ թունավոր նյութերի կիրառմամբ սադրանքի՝ Ռուսաստանին քիմիական զենք կիրառելու մեջ հետագայում մեղադրելու համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ հատուկ ռազմական գործողության մեջ ներգրավված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները չունեն և չեն կարող ունենալ քիմիական զինամթերք»,- ընդգծել է նա։
Կոնաշենկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, վաղուց է կատարել իր միջազգային պարտավորությունները՝ ամբողջությամբ ոչնչացնելով քիմիական զենքի բոլոր պաշարները։
Նա հավելել է, որ ուկրաինացի ազգայնականների սադրանքները ճնշելու համար ազատագրված տարածքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցնում վտանգավոր օբյեկտները։
Այսպիսով, օրինակ, Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադում գրավված մարտական փաստաթղթերի մեջ կա Ուկրաինայի տարածքի մանրամասն քարտեզ՝ պահեստավորված թունավոր նյութերի առարկաներով և տեսակներով:
«Հետևաբար, ՈւԱԾ-ի` թունավոր նյութերի օգտագործմամբ սադրանքի ցանկացած փորձ անխուսափելիորեն կբացահայտվի», - ասել է ՊՆ-ի ներկայացուցիչը։